Հա

Քաղաքական

18/01/2020 - 14:40

«ԱՄՆ-ը փորձում է չարաշահել ինքնաթիռի ողբերգական աղէտը». Կարէն Խանլարեան

Ամերիկացիների սիրտը երբեւէ չի ցաւում ինքանթիռի աղէտի զոհերի համար, այլ, փորձում են զոհերի եղերական մահն օգտագործել որպէս Իրանի դէմ քաղաքական ճնշման միջոց: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«alikonline.ir» - Ամերիկացիների սիրտը երբեւէ չի ցաւում ինքանթիռի աղէտի զոհերի համար, այլ, փորձում են զոհերի եղերական մահն օգտագործել որպէս Իրանի դէմ քաղաքական ճնշման միջոց: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Անդրադառնալով ուրբաթօրեայ աղօթքի ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթին, պատգամաւորը նշել է, որ դրա կարիքը զգացւում էր, եւ ներկայ պայմաններում, յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքները կարող են դառնալ մեր «ճանապարհային քարտէզը»:

Խօսելով ուկրայինական ինքնաթիռի աղէտի մասին, Կարէն Խանլարեանը նշել է, որ դա ցաւալի ողբերգութիւն է, եւ այդ առիթով վշտակցում է զոհերի ընտանիքներին: Նա, միեւնոյն ժամանակ, անդրադառնալով այդ կապակցութեամբ ԱՄՆ դիրքորոշմանն ասել է. «Պէտք է նշեմ, որ ամերիկացիները փորձում են այս ողբերգութիւնն օգտագործել որպէս Իրանի վրայ ճնշման միջոց, այլապէս նրանց սիրտը չի ցաւում վթարի զոհերի համար»:

Նա յիշեցրել է 1988 թւականի յուլիսի 3-ին Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Iran Air աւիաընկերութեան IR 655 չւերթի խոցման դէպքը՝ նշելով, որ ամերիկացիները միտումնաւոր խոցեցին այդ ինքնաթիռը, եւ երբեւ ներողութիւն չխնդրեցին այդ յանցագործութեան համար, եւ չընդունեցին իրենց մեղքը:

«Մինչդեռ ուկրայինական ինքնաթիռի կործանման դէպքում մեր ԶՈՒ-ը ոչ միայն ցաւակցեց ողբերգութեան զոհերի ընտանիքներին, այլ, նաեւ, ընդունեց դէպքի ողջ պատասխանատւութիւնը»,- եզրափակել է պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։