Հա

Քաղաքական

21/01/2020 - 13:20

«Անհրաժեշտ է ապահովել հզօրացման ուղեգծի գործնականացումը». Գեներալ Հաթամի

Անհրաժեշտ է ապահովել Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդի թելադրած հզօրացման ուղղեգծի իրականացման գործառոյթները: Այս մասին երէկ՝ յունւարի 21-ին, յայտարարել է պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

«alikonline.ir» - Անհրաժեշտ է ապահովել Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդի թելադրած հզօրացման ուղղեգծի իրականացման գործառոյթները: Այս մասին երէկ՝ յունւարի 21-ին, յայտարարել է պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նա իր խօսքերում յիշեցրել է այաթ. Խամենէիի խօսքերը յստակեցնելով, որ պէտք է շարունակել հզօր մնալ եւ զարգանալ ամենատարբեր ոլորտներում:

Նա նշել է, որ Իրանի պաշտպանութեան ոլորտի զարգացումների համընթաց՝ անհրաժեշտ է ապահովել երկրի տնտեսական, մշակութային, պաշտպանութեան, ռազմական ոլորտի կարողականութեան զարգացումը, ինչի իրագործումը երկրի ազգային շահերի պաշտպանութեան երաշխիքն է, եւ երկրի դէմ ցանկացած սպառնալիքի չէզոքացման միջոց:

Գեներալ Հաթամիի համոզմամբ՝ համակարգի զարգացումը պայմանաւորւած է հէնց երկրի պաշտպանութեան ոլորտի ակտիւ զարգացումը ապահովւող գործողութիւններով:

Պաշտպանութեան նախարարը անկախութիւնը որակել է իբրեւ երկրի յարատեւման եւ ժողովրդի արժանապատւութեան ապահովման կարեւորագոյն նախապայման եւ յստակեցրել, որ անհրաժեշտ է պահպանել երկրի անկախութիւնը եւ դիմակայել ցանկացած մարտահրաւէրի:

«Տնտեսական, մշակութային ահաբեկչութիւն, տեռոր, առաւելագոյն ճնշման քաղաքականութիւն»,- գեներալ Հաթամիի խօսքերով ԱՄՆ-ն, այսպիսով Իրանի դէմ մոբիլիզացրեց ճնշման ամենատարբեր մեթոդները, ինչը, սակայն նրա համոզմամբ՝ ձախողւել է:

«Եթէ հակառակորդը վստահ լինէր Իրանի նկատմամբ իր մարտունակութեան գերազանցութեանը, չէր վարանի ռազմական միջոցներ կիրառել Իրանի դէմ»,- նկատել է Հաթամին յաւելելով. որ պաշպանութեան ոլորտի զարգացան ապահովումը բարձրացնում է պետութեան պաշտպանունակութիւնը, ապահովում է անհրաժեշտ ճկունութիւն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժէք արձագանքելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։