Հա

Քաղաքական

21/01/2020 - 15:00

«Անկախ ժողովուրդները չեն ընկրկելու ԱՄՆ ճնշումների դէմ». Հանրապետութեան նախագահ

«Անկախ ժողովուրդները չեն ընկրկելու ԱՄՆ ճնշումների դէմ»,- այս մասին այսօր` յունւարի 21-ին. Վենեզուէլայի ԱԳ նախարար Խորխէ Արրասայի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Անկախ ժողովուրդները չեն ընկրկելու ԱՄՆ ճնշումների դէմ»,- այս մասին այսօր` յունւարի 21-ին. Վենեզուէլայի ԱԳ նախարար Խորխէ Արրասայի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ազատատենչ եւ անկախ ժողովուրդների պայքարի վերջը յաղթանակ է», վստահեցրել է դոկտ. Հասան Ռոհանին բարձր գնահատելով դիմադրութեան շարժման մասնակից երկրների ժողովուրդների պայքարը:

Դոկտ. Հասան Ռոհանին երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող աւանդական բարեկամական յարաբերութիւնների հետագայ զարգացման եւ ամրապնդման ցանկութեամբ, կարեւորել է Իրանի եւ Վենեզուէլայի համագործակցութիւնների խորացումը՝ հանքարդիւնաբերութեան, էներգետիկայի, ատոմակայանների կառուցման, եւ գիտա-տեխնոլոգիայի ոլորտներում:

Հանրապետութեան նախագահը այդ համագործակցութիւնների բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով պատրաստակամութիւն է յայտնել երկու երկրների միջեւ համատեղ կոնւեցիա ստեղծել:

Նախագահ Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի կառավարութիւնը ե'ւ իր երկրի ժողովրդի ե'ւ բոլոր անկախ պետութիւնների դէմ ոճրագործութիւն է իրականացնում: Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն դարձել է սիոնիստական ռեժիմի քաղաքականութիւնների իրականացման կամակատարը:

Վենեզուէլայի ԱԳ նախարարն էլ իր հերթին ողջունել է Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ յարաբերութիւնների խորացման քայլերը եւ Վենեզուէլային ամենատարբեր միջոցներով հովանաւորելը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։