Հա

Քաղաքական

22/01/2020 - 11:00

«Միջուկային համաձայնագրի շուրջ վէճերի լուծման մեխանիզմն ակտիւացնելով, Եւրոպան ի ցոյց դրեց սեփական անկարողութիւնը». Սալեհի

Իրանի ատոմային էներգիայաի կազմակերպութեան նախագահ, դոկտ. Ալի Աքբար Սաելհին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից Միջուկային համաձայնագարի շուրջ վէճերի լուծման մեխանիզմի ակտիւացումը ԱՄՆ ճնշումների դէմ Եւրոպայի անկարողութեան եւ անզօրութեան ապացոյցն է համարել:

«alikonline.ir» - Իրանի ատոմային էներգիայաի կազմակերպութեան նախագահ, դոկտ. Ալի Աքբար Սաելհին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից Միջուկային համաձայնագարի շուրջ վէճերի լուծման մեխանիզմի ակտիւացումը ԱՄՆ ճնշումների դէմ Եւրոպայի անկարողութեան եւ անզօրութեան ապացոյցն է համարել. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սալեհին անդրադարձել է նաեւ ուկրայինական ինքնաթիռի աղէտին՝ նշելով, որ դէպքի մանրամասները պէտք է պարզեն մասնագիտական յանձնաժողովները:

«Այն, որ ինչ որոշումներ են ընդունւում ճգնաժամային իրավիճակներում շատ կարեւոր է եւ, իհարկէ, դրանք նոյնը չեն, ինչ նորմալ պայմաններում: Ըստ այդմ, պէտք է ստեղծւի մեխանիզմ՝ ուսումնասիրելու այս միջադէպի պատճառները, եւ դրա արդիւնքներն էլ պէտք է հրապարակւեն»,- ասել է նա՝ յոյս յայտնելով, որ ապագայում կը բացառւի նման ողբերգութեան կրկնութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։