Հա

Քաղաքական

22/01/2020 - 13:10

Զարիֆը քննադատել է Եւրոպական եռեակի վարած քաղաքականութիւնը

«Կը ներէք բայց, սրա մասին ձեզ զգուշացրել էի»,- այս մասին Twitter-ի՝ իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ անդրադառնալով Դաւոսի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Թրամփի ելոյթին:

«alikonline.ir» - «Կը ներէք բայց, սրա մասին ձեզ զգուշացրել էի»,- այս մասին Twitter-ի՝ իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ անդրադառնալով Դաւոսի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Թրամփի ելոյթին:

Զարիֆն իր գրառման մէջ յիշեցրել է նախորդ շաբաթւայ ընթացքում Միջուկային համապարփակ համաձայնագրի վէճերի կարգաւորման մեխանիզմի ակտիւացման Եւրոպական կողմի որոշման հարցում իր նախազգուշացման մասին:

«Ես ձեզ նախազգուշացրել էի, որ եթէ շարունակէք տրւել Թրամփի քմահաճոյքներին, ապա նրա ախորժակը կը շարունակի մեծանալ»,- նշել է Զարիֆը:

Զարիֆի համոզմամբ՝ եւրոպական երեք դաշնակից երկրները, Թրամփի հնարաւոր տուրքերի սահմանումից խուսափելու համար աճուրդի հանեցին իրենց սեփական պատիւը:

«Այն բանից յետոյ, երբ կորցրեցին իրենց բարոյական եւ իրաւական արժեհամակարգը, նոր սպառնալիքների են ենթարկւում»,- յստակեցրել է Զարիֆը:

Նա եւրոպացիներին յորդորել է պահպանել սեփական ինքնիշխանութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։