Հա

Քաղաքական

26/01/2020 - 11:20

«Թրամփին խորհուրդ կը տայի արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորել իրական փաստերի հիման վրայ». Զարիֆ

«Դոնալդ Թրամփին խորհուրդ կը տայի արտաքին քաղաքականութեան ռազմավարութեան հիմնադրոյթների մշակման ժամանակ հիմնւի իրական փաստերի, այլ, ոչ թէ Foxnews-ի իրականութեանը չհամապատասխանող վերնագրերի վրայ»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Դոնալդ Թրամփին խորհուրդ կը տայի արտաքին քաղաքականութեան ռազմավարութեան հիմնադրոյթների մշակման ժամանակ հիմնւի իրական փաստերի, այլ, ոչ թէ Foxnews-ի իրականութեանը չհամապատասխանող վերնագրերի վրայ»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Նա յղում անելով գերմանակ Der Spigel պարբերականի հետ իր հարցազրոյցին, ներկայացրել է ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների շուրջ իր իրական դիրքորոշումը, եւ կոչ արել ընթերցել, դրա կարեւոր հատւածները:

Հարցազրոյցի ժամանակ Զարիֆը չի բացառել ԱՄՆ նախագահի՝ Իրանի հարցով դիրքորոշումների փոփոխութեան հնարաւորութիւնը, յստակեցնելով, որ Իրանը շարունակում է մնալ բանակցութիւնների սեղանի շուրջ:

Ըստ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ն կարող է չեղարկել Իրանի դէմ կիրառած պատժամիջոցները եւ վերադառնալ բանակցութիւնների: Նա, միեւնոյն ժամանակ, յաւելել է, որ բանակցութիւններից հեռացողը եղել է ԱՄՆ-ն՝ այլ, ոչ թէ Իրանը:

Զարիֆը հարցազրոյցի ժամանակ նկատել է նաեւ, որ Իրանի համար նշանակութիւն չունի, թէ ով է պաշտօնավարում Սպիտակ տանը:

«Իրանի համար ակտուալ է նրա վարած քաղաքականութիւնն ու ծաւալած գործունէութիւնը»,- Der spigel-ին ասել Զարիֆը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Foxnews-ի՝ հրապարակումների հիման վրայ որտեղ ասւած էր, թէ իբր Իրանի դէմ պատժամիջոցների չեղարկման պայմաններում, Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել, յայտարարել էր, որ ինքը չի պատրաստւում հրաժարւել կիրառած պատժամիջոցներից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։