Հա

Քաղաքական

27/01/2020 - 12:00

«Իրանի քաղաքակրթական կենտրոնների ոչնչացման սպառնալիքը մշակութային ահաբեկչութեան վառ օրինակ է». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 27-ին ելոյթ է ունեցել Իրանի ազգային գրադարանում կազմակերպւած Ազգերի մշակութային արժէքների եւ համաշխարհային ժառանգութեան պահպանման խորհրդաժողովում:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 27-ին ելոյթ է ունեցել Իրանի ազգային գրադարանում կազմակերպւած Ազգերի մշակութային արժէքների եւ համաշխարհային ժառանգութեան պահպանման խորհրդաժողովում:

Իր ելոյթում անդրադառնալով մշակութային եւ քաղաքակրթական ժառանգութեան դերին եւ նշանակութեանը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Քաղաքակրթական վայրերը եւ արտեֆակտները պատմականօրէն եւ աշխարհագրականօրէն միգուցէ պատկանում են որեւէ ազգի, բայց մարդկային ինքնութիւնը ճանաչելու, եւ իմացութեան պատմական շերտերի կուտակման բացայայտելու գործում դերի առումով, դրանք պատկանում են բոլորին՝ անկախ աշխարհագրութիւնից եւ տեղանքից: Առ այդ, արժէ օգտագործել «մարդկային ընդհանուր ժառանգութիւն» հասկացութիւնը՝ նկարագրելու մարդկային այս նւաճումները»:

Նշելով, որ մշակութային եւ քաղաքակրթական արժէքների նկատմամբ յարգանքը փաստացի յարգանք է մարդկային արժանապատւութեան նկատմամբ, Զարիֆն ասել է. «Փոխարէնը, մշակութային եւ քաղաքակրթական արժէքների նկատմամբ ոտնձգութիւնը, ոտնձգութիւն է մարդկային ոգու եւ պատմութեան նկատմամբ»:

Այդ համատեքստում, նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի քաղաքակթական կենտրոնները ոչնչացնելու մասին սպառնալիքին՝ նշելով, որ դա մշակութային ահաբեկչութեան վառ օրինակ է, որը տնտեսական ահաբեկչութեանը զուգահեռ նպատակ է հետապնդում կոտրել Իրանի ժողովրդի դիմադրութիւնը, եւ ծնկի բերել նրան:

Շեշտելով, որ մշակութային ժառանգութիւնը կարեւոր դեր է խաղում խաղաղութեան եւ կայուն զարգացման հասնելու հոգեւոր եւ նիւթական տարրերի ամրապնդման գործում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է, որ պատմական յուշարձաններն անցեալի ժառանգութիւնն են, եւ մեզ մօտ ի պահ դրւած ապագայի աւանդները, եւ այն ինչը, որ մեզ յայտնի է որպէս մարդկային քաղաքակրթութիւն կառուցւած է հէնց այդ ժառանգութեան հիմքի վրայ: «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը որպէս հնագոյն քաղաքակրթութիւններից մէկի ժառանգորդ, միշտ եղել է մշակութային գոյակցութեան եւ համագործակցութեան, եւ քաղաքակրթութիւնների երկխօսութեան ճատագովը, որպէսզի մշակութային փոխազդեցութեան աճի արդիւնքներից կարողանան օգտւել ապագայ սերունդները, իսկ ներկայ սերունդն էլ ազատւի ծայրայեղականութեան, ահաբեկչութեան եւ բռնութեան մոլուցքից»,- եզրափակել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։