Հա

Քաղաքական

28/01/2020 - 09:00

«Հակառակ ԱՄՆ ցանկութեանը, Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները շարժւում են առաջընթացի ուղղութեամբ». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 27-ին հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 27-ին հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի նշանակութիւնը երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարանները կարող են նպաստել դրանց առաւել ընդլայնմանը:

Նշելով, որ Իրան-Ռուսաստան յարաբերութիւնները շարժւում են առաջընթացի ուղղութեամբ, դոկտ. Ռոհանին ասել է. «Վստահ եմ, որ չնայած ԱՄՆ-ի ճնշմանը տարածաշրջանի եւ մասնաւորապէս Իրանի վրայ, երկու երկրները կը զարգացնեն իրենց յարաբերութիւնները՝ ի հեճուկս Սպիտակ տան ցանկութեանը»:

Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, նախագահը նշել է, որ Թեհրանն ու Մոսկւան կարեւորում են տարածաշրջանային կայունութիւնը, եւ պատրաստ են համագործակցել այդ ուղղութեամբ:

Ռուսաստանի Պետդումայի նախագահն էլ իր հերթին անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, նշել է. «Բարեբախտաբար, Թեհրան-Մոսկւա յարաբերութիւններում դրական ակտիւութեան ականատեսն ենք, եւ մեզ համար նոյնպէս շատ կարեւոր է, խորհրդարանում տրամադրել անհրաժեշտ օրէնսդրական հիմք, կառավարութիւնների որոշումների իրականացման համար»:

Վեաչեսլաւ Վոլոդինը նոյնպէս կարեւորել է տարածաշրջանում լարւածութեան թօթափումը՝ նշելով, որ այդ կապակցութեամբ անհրաժեշտ է զարգացնել յարաբերութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։