Հա

Քաղաքական

03/02/2020 - 14:50

«Ժողովրդի ձայնը լսելու լաւագոյն միջոցն ընտրութիւններն են». կառավարութեան խօսնակ

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների կարեւորութեանն՝ ընդգծելով, որ դրանք ճշտելու են երկրի բոլոր իրադարձութիւնների ապագայ ընթացքը:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների կարեւորութեանն՝ ընդգծելով, որ դրանք ճշտելու են երկրի բոլոր իրադարձութիւնների ապագայ ընթացքը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այդ պատճառով էլ նա կարեւորել է ընտրութիւններում ժողովրդի ակտիւ մասնակցութիւնը՝ նշելով, որ կառավարութիւնն ամէն ինչ անելու է նման ներկայութեան պայմաններն ապահովելու համար:

Կառավարութեան խօսնակն ակնարկելով ընտրութիւններին բոլոր քաղաքական հոսանքների մասնակցութեան մասին արտայայտւող մտահոգութիւններին, եւ ընտրութիւնները բոյկոտելու մասին հակայեղափոխական ճանաչւած հոսանքների քարոզչութեանն ասել է. «Այդ մարտահրաւէրներին դիմակայելու եւ արժէքները պաշտպանելու լաւագոյն միջոցն ընտրութիւններին մասնակցելն է: Բոլորը պէտք է մասնակցեն ընտրութիւններին, թէ՛ քննադատողները, թէ՛ նրանք, ովքեր մտահոգութիւններ ունեն»:

Ըստ նրա՝ այս կապակցութեամբ Հանրապետութեան նախագահի, կառավարութեան անդամների, եւ անձամբ իր արտայայտութիւնները կոչւած են եղել ամրապնդելու Հայրենիքը եւ յեղափոխութիւնը. «Քանի որ, հաւատացած ենք, որ ժողովրդի առաւելագոյն մասնակցութեամբ ընտրութիւնները նպաստելու են հէնց դրան»,- ասել է նա՝ յստակեցնելով, որ նման մասնակցութիւնը լռեցնելու է թշնամու, եւ նրան ծառայող արտասահմանում աշխատող ԶԼՄ-ների ձայնը:

«Ժողովրդի ձայնը լսլեու լաւագոյն միջոցն ընտրութիւններն են: Կառավարութիւնը հաւատում է ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութեանը: Առ այդ բոլորին, այդ թւոմ՝ առկայ վիճակից դժգոհներին, կոչ ենք անում մասնակցել ընտրութիւններին»,- եզրափակել է Ռաբիին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։