Հա

Քաղաքական

04/02/2020 - 09:00

Զարիֆն ու Բորէլը քննարկել են Միջուկային գործարքը

Պաշտօնական այցով Թեհրանում է Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Թեհրանում է Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Երէկ՝ երեկոյեան Բորէլը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ Պարսից ծոցի շուրջ իրավիճակը:

«Կողմերը քննարկել են տարբեր երկկողմ թեմաներ՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը, տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակի զարգացումը»,- ասւած է հանդիպման մասին ԱԳՆ տարածած պաշտօնական հաղորդագրութիւնում:

Բացի այդ, Զարիֆն ու Բորէլը քննարկել են իրավիճակը Պարսից ծոցում՝ կարեւորոելով տարածաշրջանում լարւածութեան թուլացման անհրաժեշտութիւնը:

Բարձրաստիճան դիւանագէտները նաեւ շօշափել են պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման ԱՄՆ նախագահի առաջարկած պլանը, որը յայտնի է «դարի գործարք» անունով, եւ դրա հնարաւոր հետեւանքները տարածաշրջանի համար, ինչպէս նաեւ՝ Սիրիային, Իրաքին եւ ԵՄ-ին վերաբերող հարցեր։

Յարակից լուրեր

  • «ԱՄՆ յաջորդ վարչակազմը պէտք է պատասխան տայ Իրանին հասցւած վնասի համար». Զարիֆը` MED-2020-ում
    «ԱՄՆ յաջորդ վարչակազմը պէտք է պատասխան տայ Իրանին հասցւած վնասի համար». Զարիֆը` MED-2020-ում

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը տեսակապի միջոցով մասնակցել է Հռոմում կազմակերպւած «Միջերկրածովեան երկխօսութիւններ» (Mediterranean Dialogues) վիրտուալ  համաժողովին, ուր հանդէս է եկել ելոյթով:

  • «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ». Զարիֆ
    «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ». Զարիֆ

    «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ, այնպէս որ Սահմանադրութեան մէջ արտաքին քաղաքականութիւնը Յեղափոխութեան առաջնորդի լիազօրութիւնների սահմանում է, եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում համակարգի ընդհանուր քաղաքականութիւնը որոշւում է նրա կողմից»,- այս մասին այսօր՝ յուլիսի 5-ին Իսլ. խորհրդարանում արտաքին քաղաքականութեանը եւ տնտեսական դիւանագիտութեանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • «Մի հաւատացէք քարոզչական աժիոտաժին». Զարիֆ
    «Մի հաւատացէք քարոզչական աժիոտաժին». Զարիֆ

    «Ես իմ բոլոր նամակները շուտով կը հրապարակեմ»,- գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Միջուկային գործաչքով վէճերի մեխանիզմի ակտիւացման թեմային:

  • Զարիֆը նամակ է յղել Բորէլին
    Զարիֆը նամակ է յղել Բորէլին

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նամակ է յղել ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ժոզէֆ Բորէլին՝ զգուշացնելով Եւրոպական երկրների կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների չկատարման մասին:

  • «ԱԽ-ի կողմից յապաղումը բազմակողմանիութեան ձախողում է». Զարիֆ
    «ԱԽ-ի կողմից յապաղումը բազմակողմանիութեան ձախողում է». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ երեկոյեան տեսակապի միջոցով մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին, եւ հանդէս է եկել ելոյթով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։