Հա

Քաղաքական

05/02/2020 - 11:40

Զարիֆը եւ նրա ալժիրցի գործընկերը շեշտել են «Դարի գործարք»-ի դէմ վճռական դիրքորոշման անհրաժեշտութիւնը

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ փետրւարի 5-ին, հեռախօսազրոյց է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Սաբրի Բուղոդումի հետ

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ փետրւարի 5-ին, հեռախօսազրոյց է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Սաբրի Բուղոդումի հետ. hաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հեռազխօսազրոյցի ընթացքում երկու կողմերը մերժել են պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան շուրջ ԱՄՆ-ի՝ «Դարի գործարք» անւանւող ամօթալի նախաձեռնութիւնը, եւ արձանագրել են դաւադրութեան դէմ պայքարի, եւ յանուն պաղեստինի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան  աշխարհի բոլոր մահմեդականների միաւորման, ինչպէս նաեւ՝ միասնական մերժողական դիրքորոշման որդեգրման անհրաժեշտութեանը:

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, նաեւ հեռախօսազրոյց է ունեցել Պաղեստինեան ինքնակառավարման ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Պաղեստինի օկուպացւած տարածքների եւ «Դարի գործարք» նախաձեռնութեան շուրջ վերջին զարգացումները:

Նրանք զրոյցի ընթացքում դատապարտել են ամերիկեան նախաձեռնութիւնը, միաժամանակ աշխարհի բոլոր մահմեդականներին պաղեստիցի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ճանապարհին համընդհանուր համախմբման կոչ արել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։