Հա

Քաղաքական

09/02/2020 - 09:30

«Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի ներկայութեան ժամանակը սպառւել է». Վելայաթի

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին երէկ՝ փետրւարի 8-ին գեներալ Ղասեմ Սոլէյմանիի մեծարման միջոցառման ժամանակ յայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայութեան ժամանակը Սիրիայում եւ Իրաքում սպառւել է:

«alikonline.ir» - Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին երէկ՝ փետրւարի 8-ին գեներալ Ղասեմ Սոլէյմանիի մեծարման միջոցառման ժամանակ յայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայութեան ժամանակը Սիրիայում եւ Իրաքում սպառւել է: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա յստակեցրել է, որ աֆղանցի մուջահեդների կամքի համապատասխան, վրայ է հասել նաեւ ամերիկացիներին Աֆղանստանից վտարելու պահը:

Դոկտ. Վելայաթին նկատել է, որ գեներալ Սոլէյմանիի տեռորը նոր թափ հաղորդեց պայքարի եւ դիմադրութեան շարժմանը:

Նա հաւաստիացրել է, որ գեներալ Սոլէյմանիի վրէժի լուծման համար Իրաքի ժողովուրդը մի կողմ թողեցին ներքին անհամաձայնութիւնները եւ համախմբւեցին, նաեւ Իրաքի զարգացման եւ Իսրայէլի դէմ պայքարի ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։