Հա

Քաղաքական

10/02/2020 - 14:39

Իրանում ՀՀ դեսպանութեան, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ «Մեհրսան» պատկերասրահի համագործակցութեամբ՝ «Իրանահայեր» խորագրով ցուցահանդէս

 

Թւականիս, փետրւարի 14-ին Թեհրանի «Մեհրսան» պատկերասրահում բացումն է կատարւելու «Իրանահայեր» խորագրով ցուցահանդէսի:

«ԱԼԻՔ»- Թւականիս, փետրւարի 14-ին Թեհրանի «Մեհրսան» պատկերասրահում բացումն է կատարւելու «Իրանահայեր» խորագրով ցուցահանդէսի:

Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ նոյն պատկերասրահի համագործակցութեամբ կազմակերպւած  ցուցահանդէսի նպատակն է ներկայացնել զանազան ոլորտներում իրանահայ անւանի արւեստագէտների աշխատանքներից նմուշներ, որպէսզի այցելուները ծանօթանան իրանահայ համայնքի, եւ մի խօսքով՝ հայ ժողովրդի մշակութային արժէքներին:

Ցուցահանդէսը, որի պաշտօնական բացումը կատարւելու է ուրբաթ, փետրւարի 14-ի կ. յ. ժամը 4-ին, իր աշխատանքը շարունակելու է մինչեւ ապրիլի 5-ը :

Ցուցահանդէսի հասցէն է՝ Էնղելաբ հրապարակ, հիւսիսային Քարգար պողոտայ, Ֆորսաթ պողոտայից վեր, «Մեհրսան» մշակութային-գեղարւեստական  պատկերասրահ: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։