Հա

Քաղաքական

12/02/2020 - 08:29

Իրանի ողջ տարածքում մեծ շուքով նշւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը

Երէկ՝ բահմանի 22-ին, Իրանի ողջ տարածքում մեծ շուքով նշւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը:

«alikonline.ir»- Երէկ՝ բահմանի 22-ին, Իրանի ողջ տարածքում մեծ շուքով նշւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը:

Բահմանի 22-ի առիթով, երկրի բոլոր բնակավայրերում կազմակերպւել էին քայլերթեր եւ համապատասխան միջոցառումներ:

Թեհրանի միլիոնանոց քայլերթից յետոյ, «Ազադի» հրապարակում կայացաւ օրւայ գլխաւոր միջոցառումը, որի գլխաւոր բանախօսը Հնարապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին էր:

Իր ելոյթում նախագահն անդրադառնալով օրւայ խորհրդին, քաղաքական իրադարձութիւններին, մասնաւրոապէս՝ Իրան-ԱՄՆ դիմակայութեանը, նշել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայում, որպէսզի Իրանը 41 տարով յետ վերադառնայ:

Շեշտելով, որ դա բացառւած է, դոկտ. Ռոհանին ասել է. «Մենք դա չենք անի, քանի որ մենք տեսնում ենք, որ վերջին 41 տարւայ ընթացքում ԱՄՆ-ի թշնամութիւնը տարբեր դրսեւորումներ է ունեցել»:

Նա նշել է, որ թշնամուն դիմակայելու հարցում ինչպէս դիմադրութիւն, այնպէս էլ դիւանագիտութիւ է անհրաժեշտ. «Նահատակ Սոլէյմանին գեներալ էր ռազմաճակատում եւ աւագ դիւանագէտ` բանակցութիւններում: Նա նահատակւեց Իրաքի վարչապետի հետ բանակցութիւններին գնալու ճանապարհին, այլ, ոչ թէ ռազմի դաշտում»,- ասել է  նա՝ յաւելելով, որ լեգենդար զօրահրամանատարը չի ձգտել պատերազմի եւ անկայունութեան տարածաշրջանում:

«Նա տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան կողմնակից էր»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։