Հա

Քաղաքական

12/02/2020 - 13:31

«Կառավարութեան հրաժարականի մասին ցանկացած լուր նախապէս հերքւում է». Կառավարութեան խօսնակ

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, հերքել է կառավարութեան հնարաւոր հրաժարականի մասին շրջանառւող լուրերը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»- Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, հերքել է կառավարութեան հնարաւոր հրաժարականի մասին շրջանառւող լուրերը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Կառավարութիւնը ժողովրդի կողքին է մինչ 1400 թւականի մորդադի 12-ը, եւ կը շարունակի աշխատել մնացած ժամանակահատւածի համար: Կառավարութեան հրաժարականի մասին ցանկացած լուր նախապէս հերքւում է»,- ասել է Ռաբիին:

Նա երախտագիտութիւն է յայտնել, բոլոր նրանց, ովքեր երէկ մասնակցել են Բահմանի 22-ի առիթով կազմակերպւած երթին՝ նշելով. «Այս տարւայ Բահմանի 22-ի երթը բոլորիս համար կարեւոր նշանակութիւն ունէր: Չնայած երկրում պատժամիջոցների եւ տնտեսական պատերազմի հետեւանքով առաջացած բոլոր խնդիրներին՝ ժողովուրդը դեռ ասպարէզում է: Նրանք հաւատարիմ են հիմնական սկզբունքներին, եւ սա չափազանց կարեւոր է կառավարութեան եւ բոլորիս համար»: Նա կրկին անգամ կարեւորել է ընտրողների ակտիւ մասնակցութիւնը, եւ դա անհրաժեշտ է համարել երկրի կայունութեան, զարգացման եւ առաջընթացի ապահովման համար: «Այն հասարակութիւնը, ուր ժողովուրդը երես է թեքում ընտրութիւններից, լաւ օր չի տեսնելու: Քառասուն տարի մեր յեղափոխութիւնը հիմնւած է եղել ընտրութեան վրայ, Իսլ. յեղափախութիւնը նոյնպէս ընտրութիւն էր, եւ հանգուցեալ Էմամը յեղափոխութեան սկզբում դրեց ընտրութեան հիմքը»,- ասել է կառավարութեան խօսնակը: 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։