Հա

Քաղաքական

15/02/2020 - 10:10

Իրանը տարածաշրջանում ԱՄՆ ուժերի զանգւածային տեղակայումն անկայունուացնող գործօն է համարում

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն արձագանքել է նախօրէին ԱՄՆ տարածած մամլոյ հաղորդագրութեանը՝ նշելով, որ դա Իրանի դէմ ստի եւ կեղծիքի տարածման հերթական փորձն է:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնն արձագանքել է նախօրէին ԱՄՆ տարածած մամլոյ հաղորդագրութեանը՝ նշելով, որ դա Իրանի դէմ ստի եւ կեղծիքի տարածման հերթական փորձն է. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Փետրւարի 13-ին ԱՄՆ ներկայացուցչութեան տարածած մամլոյ հաղորդագրութիւնն Իրանի դէմ ստի եւ կեղծիքի տարածման հերթական փորձն է: 2019 թւականի սեպտեմբերի 14-ին, Սաուդական Արաբիայի նաւթային օբիեկտների դէմ յարձակումից յետոյ, ԱՄՆ-ն առանց որեւէ ապացոյցի դա վերագրեց Իրանին, եւ մինչ օրս անկարող է ներկայացնել իր մեղադրանքը հաստատող որեւէ փաստ:

ԱՄՆ-ն այժմ էլ դիմում է ցանկացած պատրւակի՝ իր մեղադրանքները հիմնաւորելու համար: Վերջին օրինակը Եմէնի պատժամիջոցների փորձագիտական խմբի զեկոյցի վկայակոչումն է: Այս զեկոյցը չունի ոչինչ հիմնաւորելու ԱՄՆ մեղադրանքները, որոնք արդէն հերքւել են Իրանի կողմից:

Տարածաշրջանում ԱՄՆ ուժերի եւ ժամանակակից ռազմատեխնիկայի զանգւածային տեղակայումը, Պարսից ծոցի ապակայունացման հիմնական գործօնն է:

Ուրիշներին մեղադրելու փոխարէն, ԱՄՆ-ը պէտք է վերջ տայ տարածաշրջանում իր պառակտիչ քաղաքականութեանը եւ ապակայունացնող գործողութիւններին»,- ասւած է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութեան տարածած մամլոյ հաղորդագրութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։