Հա

Քաղաքական

15/02/2020 - 13:10

Զարիֆը հանդիպել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների խորհրդի անդամների հետ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ փետրւարի 15-ին Միւնխէնի անվտանգութեան վեհաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների խորհրդի անդամների հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ փետրւարի 15-ին Միւնխէնի անվտանգութեան վեհաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների խորհրդի անդամների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, ինչպէս նաեւ՝ ենրկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

ԱԳ նախարարն իր Գերմանիա այցի շրջանակում հանդիպել է նաեւ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտօնեաների, այդ թւում՝ կանադային վարչապետ Ջասթին Թրուդոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Կանադա յարաբերութիւնների օրակարգային մի շարք հարցեր:

Յիշեցնենք, որ տասնեակ երկրների նախագահներ ու կառավարութիւնների ղեկավարներ, պաշտպանութեան ոլորտի առաջնորդներ ու բարձրաստիճան դիւանագէտներ այսօր կը մասնակցեն Միւնխէնում մեկնարկող Անվտանգութեան համաժողովին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։