Հա

Քաղաքական

16/02/2020 - 08:40

Զարիֆը հանդիպել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի իր գործընկերների հետ

Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ փետրւարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ:

«alikonline.ir» - Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ փետրւարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զարիֆ-Լէ Դրիան հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային իրադարձութիւններին եւ Միջուկային համապարփակ համաձայնագրին վերաբերող հարցեր:

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Միջուկային գործարքի վերաբերեալ Եւրոպայի ընտրած ուղին սխալ է, եւ չի նպաստում առկայ խնդիրների կարգաւորմանը. «Միակ ճիշտ ուղին, Եւրոպայի կողմից Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնների կատարումն է»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով, որ այդ դէպքում Իրանը եւս կը վերականգնի գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնների կատարումը:

Նոյն թեմաներն են քննարկւել նաեւ Զարիֆ-Մաաս հանդիպման ընթացքում: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել փոխվստահութեան մթնորլորտի, եւ Իրան-ԵՄ համագործակցութեան ամրապնդման վերաբերեալ:

Յիշեցնենք, որ Զարիֆը մասնակցել է նաեւ ուկրայինական ինքնաթիռի աղէտի շահառու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցնները քննարկել են դէպքի իրաւական եւ տեխնիկական ասպեկտներին հետեւելու հարցը:

Զարիֆը շեշտել է այս հարցում Իրանի պատասխանատւութիւնը, ինչպէս նաեւ՝ խնդրի քաղաքականացումից խուսափելու անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։