Հա

Քաղաքական

16/02/2020 - 12:50

ԱԳՆ խօսնակը դատապարտել է սաուդական կոալիցիայի յանցագործութիւնը

ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին դատապարտել է Եմէնի դէմ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիոն ուժերի կազմակերպած օդային յարձակումները:

«alikonline.ir» - ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին դատապարտել է Եմէնի դէմ Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիոն ուժերի կազմակերպած օդային յարձակումները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա միջազգային հանրութեանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Եմէնի անմեղ ժողովրդի դէմ իրականացւող յանցագործութիւնների կանխարգելման ուղղութեամբ, եւ յստակեցրել, որ անհրաժեշտ է պատասխանատւութեան ենթարկել մեղաւորներին հակառակ պարագային, ըստ նրա՝ նրանք կը շարունակեն մարդկութեան դէմ յանցագործութիւններ իրականացնել:

Միջադէպի կապակցութեամբ՝ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն իր զօրակցութիւնն է յայտնել Եմէնի Ջուֆ նահանգի Ալմասլուբ քաղքի վրայ յարձակման հետեւանքով զոհւածների ընտանիքներին եւ եմէնցի ժողովրդին:

Մուսաւիի կարծիքով՝ սաուդացիները կիրառելով ամերիկեան սպառազինութիւն եմէնցի անմեղ ժողովրդին ստիպում են սեփական կեանքի գնով փոխհատուցել նրանց՝ տարբեր մարտերում կրած պարտութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։