Հա

Քաղաքական

17/02/2020 - 11:10

«Իրանը կարեւորում է Լիբանանի տարածքային ամբողջականութեան, անկախութեան եւ ազգային միասնութեան պահպանումը». Լարիջանին՝ Բէյրութում

Իրանը կարեւորում է Մերձաւոր Արեւելքի առանցքային խաղացող երկրներից՝ Լիբանանի տարածքային ամբողջականութեան, անկախութեան, երկրի բարգաւաճման, զարգացման, եւ ազգային միասնութեան պայմանների արդիւնաւէտ ապահովումը:

«alikonline.ir» - Իրանը կարեւորում է Մերձաւոր Արեւելքի առանցքային խաղացող երկրներից՝ Լիբանանի տարածքային ամբողջականութեան, անկախութեան, երկրի բարգաւաճման, զարգացման, եւ ազգային միասնութեան պայմանների արդիւնաւէտ ապահովումը: Այս մասին երէկ՝ փետրւարի 16-ին Բէյրութ ժամանման պահին նշել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Լարիջանին Լիբանանի ժողովորդին շնորհաւորել է երկրում նոր կառավարութեան ձեւաւորման առիթով, եւ յիշեցրել է, որ երկու երկրների յարաբերութիւնները միշտ բարձր մակարդակի վրայ է գտնւել:

Նա անդրադառնալով Լիբանան իրականցրած իր այցի նպատակներին նշել է, որ այցի շրջանակում հանդիպելու է Լիբանանի խորհրդարանի ղեկավարութեան եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Ըստ Լարիջանիի՝ լիբանանցի բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպման օրակարգային թեմանները լինելու են տարծաշրջանային իրադարձութիւնները, Պաղեստինի շուրջ վերջին զարգացումները, երկու երկրների յարաբերութիւնների զարգացման հեռանկարը, եւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նշենք, որ Լիբանանի օդանաւակայանում դոկտ. Լարիջանիին դիմաւորել են երկրի բարձրաստիճան այրերը այդ թւում՝ Լիբանանի խորհրդարանի նախագահը եւ պատգամաւորներից Հանի Ղոբէյսին:

Ղոբէյսին իր հերթին ողջունել է Լարիջանիի լիբանանեան այցը եւ նշել է, որ Իրանը դժւարին պահերին միշտ եղել է լիբանանցի ժողովրդի կողքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։