Հա

Քաղաքական

17/02/2020 - 14:40

«Գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը բացայայտեց ԱՄՆ-ի իրական դէմքը». Դոկտ. Լարիջանին՝ նախագահ Ասադի հետ հանդիպման ժամանակ

Սիրիա կատարած պաշտօնական այցի շրջանակում, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին հանդիպել է երկրի նախագահ Բաշշար Ասադի հետ:

«alikonline.ir» - Սիրիա կատարած պաշտօնական այցի շրջանակում, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին հանդիպել է երկրի նախագահ Բաշշար Ասադի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում դոկտ. Լարիջանին անդրադառնալով Սիրիայի՝ որպէս դիմադրութեան առանցքի կարեւոր դերկատարաներից մէկի հետ համագործակցութեան անհրաժեշտութեան մասին Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքներին, երախտագիտութիւն է յայտնել նախագահ Ասադին գեներալ Սոլէյմանիի նահատակութեան առիթով յղած ցաւակցական պատգամի կապակցութեամբ, ինչպէս նաեւ՝ գեներալի յուղարկաւորութեան եւ թաղման արարողութեանը սիրիական պատւիրակութեան մասնակցութեան համար:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամի ընթացքին, Իսլ. խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր տարածաշրջանի բազմաթիւ երկրներ, որոնք ճգնաժամի վերաբերեալ ոչ կառուցողական դիրքորոշում էին կիրառել, ակնյայտօրէն փոխել են իրենց դիրքորոշումն ու հռետորաբանութիւնը: Ըստ նրա՝ դա պայմանաւորւած է Սիրիայի իշխանութիւնների եւ ժողովրդի ցուցաբերած դիմադրութեամբ, եւ գրանցած յաջողութիւններով:

Դոկտ. Լարիջանին նախագահ Ասադին համարել է տարածաշրջանի ամենաուշիմ առաջնորդներից մէկը: Նա անդրադարձել է նաեւ դիմադրութեան շարժմանը՝ նշելով, որ դրա գրանցած յաջողութիւններն ԱՄՆ-ին ստիպել են փոխել իր տարածաշրջանային մարտավարութիւնը:

Իսլ. խորհրդարանի խօսնակը դրա վառ ապացոյցն է համարել գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը:

«Գեներալ Սոլէյմանիի նահատակութեան նոյն օրն Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշանակեց նրան փոխարինողին, ինչը վկայում է դիմադրութեան շարժման շարունակականութեան մասին»,- ասել է դոկտ. Լարիջանին՝ յաւելելով. «Գեներալ Սոլէյմանիի սպանութիւնն Իրանում եւ տարածաշրջանում մեծ փոփոխութեան պատճառ դարձաւ, եւ բացայայտեց ԱՄՆ-ի իրական դէմքը»:

Բաշշար Ասադն էլ իր հերթին անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, նշել է, որ համատեղ ջանքերով ձեռք բերւած յաղթանակներն ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի վախի պատճառն են դարձել, որի վառ ապացոյցն էլ ԱՄՆ վարչակազմում առկայ երկւութիւնն է:

Նա երախտագիտութիւն է յայտնել այս տարիների ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդի, Իրանի կառավարութեան եւ ժողովրդի կողմից ցուցաբերւած ուղղակի կամ անուղղակի աջակցութեան կապակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։