Հա

Քաղաքական

19/02/2020 - 09:00

«ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների հետ Զարիֆի հանդիպումը հանրային դիւանագիտութեան մաս է կազմում». ԱԳՆ խօսնակ

ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների հետ Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարարի հանդիպումը հանրային դիւանագիտութեան մաս է կազմում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների հետ Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարարի հանդիպումը հանրային դիւանագիտութեան մաս է կազմում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«Մոհամմադ Ջաւադ Զարիֆը միշտ ասել է, որ հանդիպում է ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների հետ, որոնք ցանկանում են հանդիպել իր հետ, եւ ներկայացնում է Իրանի Իսլամական Հանրապետութեան տեսակէտներն ու տարածաշրջանային իրողութիւնները:

Այս հանդիպումները հանրային դիւանագիտութեան մասն են կազմում, որոնք ներառում են հանդիպումներ՝ վերնախաւի եւ հետազօտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, ինչպէս նաեւ՝ լուսաբանական հարցազրոյցներ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»,- գրել է Մուսաւին:

Յիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Քրիս Մորֆին անդրադառնալով Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ իր հանդիպմանը՝ պաշտպանել է այն, եւ ասել է. «Յուսով եմ, որ Թրամփը նոյնպէս հասկանում է բանակցութիւնների կարեւորութիւնը, քանի որ լարւածութիւն ստեղծելու նրա վարչակազմի կոյր ռազմավարութիւնն ուժեղացնում է Իրանին, իսկ թուլացնում՝ Ամերիկային»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։