Հա

Քաղաքական

19/02/2020 - 09:10

Զօրակցութիւն չինացի ժողովրդին կորոնավիրուսի դէմ պայքրում. «Ազադի» աշտարակը՝ չինական երանգաւորմամբ

Թեհրանի քաղաքակապետարանի նախաձեռնութեամբ, կորոնավիրուսի դէմ պայքարում չինացի ժողովրդին զօրակցելու նպատակով, Թեհարնի «Ազադի» աշտարակը երէկ՝ երեկոյեան չինական երանգաւորում է ստացել:

«alikonline.ir» - Թեհրանի քաղաքակապետարանի նախաձեռնութեամբ, կորոնավիրուսի դէմ պայքարում չինացի ժողովրդին զօրակցելու նպատակով, Թեհարնի «Ազադի» աշտարակը երէկ՝ երեկոյեան չինական երանգաւորում է ստացել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Յուսով ենք, որ չինացի ժողովուրդը միասնականութեամբ, եւ աշխարհի հետ համերաշխութեամբ, յաջողութեամբ կը յաղթահարի այս ճգնաժամը»,- Twitter-ում գրել է Թեհրանի քաղաքապետարանի կապերի եւ միջազգային յարաբերութիւնների վարչութեան պետ Ղոլամ Հոսէյն Մոհամմադին:

Իրանում Չինաստանի դեսպանն էլ իր հերթին Retwitt է արել համապատասխան տեսահոլովակն ու պարսկերէն գրառում է կատարել՝ երախտագիտութիւն յայտնելով Թեհրանի քաղաքապետարանին եւ թեհրանցիներին:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ-ն իր ամբողջական զօրակցութիւնն է յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
    ՀՅԴ-ն իր ամբողջական զօրակցութիւնն է յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր անհանգստութիւնն ու մտահոգութիւնն է յայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդէս եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնութեան անդամների գործողութիւնների, անվայել պահւածքի կապակցութեամբ։

  • Իրանահայ պատգամաւորների գլխաւորութեամբ պատւիրակութեան սպասւող այցը՝ սիրիահայ համայնք
    Իրանահայ պատգամաւորների գլխաւորութեամբ պատւիրակութեան սպասւող այցը՝ սիրիահայ համայնք

    Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գրասենեակից տեղեկացանք, որ խորհրդարանում հայ պատգամաւորներից, իրանահայ երեք թեմերից եւ հոգեւորական դասից կազմւած մի պատւիրակութիւն շուտով պիտի մեկնի Սիրիա:

  • Եւրոպայի եւ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբերը զօրակցել են ԺԴԿ-ին
    Եւրոպայի եւ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբերը զօրակցել են ԺԴԿ-ին

    Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը համերաշխութիւն է յայտնել Թուրքիայում քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեանը: «Խստագոյնս դատապարտում ենք Էրդողանին եւ Թուրքիայի կառավարութեանը ԺԴԿ-ի համանախագահներ Դեմիրթաշի եւ Իւքսեքդաղի, ինչպէս նաեւ կուսակցութեան պատգամաւորների ապօրինի ձերբակալութեան համար»,- ասւում է յանձնախմբի յայտարարութեան մէջ:

  • Բահմանի 22-ի առիթով միլիոնանոց քայլարշաւ՝ Իրանում
    Բահմանի 22-ի առիթով միլիոնանոց քայլարշաւ՝ Իրանում

    Թեհրանում առաւօտեան ժամերից սկսած միլիոնանոց քայլարշաւի մասնակիցները, այդ թւում նաեւ իրանահայութիւնը համախմբւեցին Ազադի հրապարակում, ուր օրւայ առիթով իր խօսքն ուղղեց հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, որը կարեւորեց Իրանի բոլոր ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների, մի խօսքով՝ համայն ժողովրդի անվերապահ դերը Իսլ. յեղափոխութեան յաղթանակի առումով:

  • Թեհրանի հայոց թեմի մասնակցութիւնը՝ Բահման 22-ի քայլարշաւին
    Թեհրանի հայոց թեմի մասնակցութիւնը՝ Բահման 22-ի քայլարշաւին

    Ինչպէս միշտ, այս տարի եւս իրանահայութիւնը, ի մասնաւորի թեհրանահայ համայնքը իր գործօն մասնակցութիւնն էր բերել Բահման 22-ի առիթով կազմակերպւած միջոցառումներին: Այս տարի Թեհրանի Վեսալէ Շիրազի պողոտայում, որը քայլարշաւի գլխաւոր ուղիներից էր, տեղադրւել է հայ նահատակների անունով տաղաւար:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։