Հա

Քաղաքական

23/02/2020 - 11:30

«Աստւած ցանկանում է, որ այս ժողովուրդը յաղթի». Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ ընտրութիւններում ժողովրդի մասնակցութեան մասին

Իր կրօնկան դասի սկզբում, այսօր՝ փետրւարի 23-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին անդրադարձել է 11-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութեանը:

«alikonline.ir» - Իր կրօնկան դասի սկզբում, այսօր՝ փետրւարի 23-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին անդրադարձել է 11-րդ նստաշրջանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այդ կապակցութեամբ յեղափոխութեան առաջնորդն իր երախտագիտութիւնն է յայտնել ժողովրդին՝ շեշտելով. «Երկրի տարբեր կառոյցներին հարւած հասցնելու հակառակորդի դաւադրութեան դիմաց, մենք բոլորս պէտք է զգօն լինենք պաշտպանութեան համար, եւ պատրաստ՝ հակահարւած տալու»:

Խօսելով ընտրութիւններին չմասնակցելու նպատակով թշնամական լրատւամիջոցների ձեռնարկած լայնածաւալ քարոզչութեան մասին, այաթ. Խամենէին յիշեցրել է, որ դեռ ընտրութիւններից մի քանի ամիս առաջ, այդ լրատւամիջոցները լայնածաւալ քարոզչութիւն էին ձեռնարկել, որի նպատակն ընտրութիւններին ժողովրդի մասնակցութիւնը նւազագոյնի հասցնելն էր, որն իր գագաթնակէտին հասաւ ընտրութիւնների նախօրէին՝ վիրուսի համաճարակի պատրւակով:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շնորհակալութիւն է յայտնել ամենակարող Աստծուն, եւ երախտագիտութիւն՝ ժողովրդին, ընտրութիւններին ակտիւ մասնակցութեան համար:

«Աստւած ցանկանում է, որ այս ժողովուրդը յաղթի»,- ասել է նա:

Այաթ. Խամենէին Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամու թշնամութիւնը չի սահմանափակել տնտեսական, մշակութային եւ կրօնական ու յեղափոխական համոզմունքների ոլորտներով՝ նշելով. «Նրանք նոյնիսկ դէմ են Իրանի ժողովրդի ընտրութեանը, քանի որ չեն ցանկանում յանուն կրօնի եւ յեղափոխութեան ծառայելու Իրանի ժողովրդի՝ ընտրութիւններին մասնակցելու երեւոյթն ամրագրւի որպէս իրականութիւն»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն իսլամական համակարգում ընտրութիւնները համարել է կրօնի եւ ժողովրդավարութեան անհամատեղելիութեան մասին թշնամու յայտարարութիւնների հակափաստարկը, եւ ասել է. «Իսլամական Հանրապետութիւնում ընտրութիւնները փաստում են, որ կրօնը ժողովրդավարութեան լիարժէք մարմնաւորումն է, եւ 41 տարւայ ընթացքում 37 ընտրութիւնների անցկացումը վկայում է ժողովրդավարութեան նկատմամաբ իսլամական համակարգի ամբողջական հաւատարմութեան մասին»:

Այաթ. Խամենէին բոլորին կոչ է արել ճանաչել թշնամուն եւ պահպանել զգօնութիւնը. «Ընդդէմ Իրանի, թշնամական ճամբարում հազարաւորների գործունէութեան դիմաց, իրանական ժողովրդի ճամբարում միլիոնանւոր մարդիկ պէտք է պատրաստ լինեն քարոզչական դաշտում փոխադարձ հարւած հասցնելու համար»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։