Հա

Քաղաքական

25/02/2020 - 11:00

Շահագործման է յանձնւել Թեհրան-Հիւսիս մայրուղու առաջին հատւածը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ շահագործման է յանձնւել Թեհրան-Հիւսիս մայրուղու առաջին՝ 32 կմ-անոց հատւածը, որի արժէքը կազմում է 10 հազար մլրդ. դոլար:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ շահագործման է յանձնւել Թեհրան-Հիւսիս մայրուղու առաջին՝ 32 կմ-անոց հատւածը, որի արժէքը կազմում է 10 հազար մլրդ. դոլար. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Շահագործման յանձնման պաշտօնական արարողութեան ժամանակ, նախագահը ծանօթացել է մայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին: Նա նշել է, որ մայրուղու շինարարական աշխատանքերը վկայում են իրանցի ճանապարհաշինարարների բարձր որակի մասին:

Նշենք, որ Թեհրան-Հիւսիս մայրուղու առաջին հատւածը սկիզբ է առնում Ազադեգան եւ Շահիդ Հեմաթ մայրուղիների հատման կէտից: Ձգւելով Քանի կիրճի երկայնքով, այն անցնում է Թոչալի բարձրունքներից, եւ 4970 մետր երկարութիւն ունեցող Թալոնի թունելի միջոցով միանում է Շահրեսթանաքի Դոաբ շրջանին:

Մայրուղու այս հատւածը 60 կմ-ով կրճատում է Թեհարն-Քարաջ-Չալուս ներկայ ճանապարհը:

Նախատեսւում է, որ Շահրեսթանաքի Դոաբ շրջանից մայրուղին կը ձգւի Քարաջ-Չալուս ճանապարհի երկայնքով, եւ Սարհանգի կիրճում 6400 մետր երկարութիւն ունեցող Ալբորզի թունելի միջոցով դուրս կը գայ Զանգուլէ կամուրջ, եւ անցնելով Ալբորզ լեռնաշղթայի բարձրունքներից կը հասնի մինչեւ Չալուս քաղաք, որտեղից էլ կը միանայ Չալուս-Թոնեքաբոն ճանապարհին:

Մայրուղին ունենալու է անվտանգութեան այնպիսի չափանիշեր, որոնք եզակի են լինելու ողջ Արեւմտեան Ասիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։