Հա

Քաղաքական

25/02/2020 - 12:20

«Պատժամիջոցները չեն ազդել Թեհրան-Հիւսիս մայրուղին կառուցելու մեր կամքի վրայ». Հանրապետութեան նախագահ

Շահագործման յանձնման պաշտօնական արարողութեան ժամանակ, նախագահն անդրադառնալով կատարւած հսկայական աշխատանքին յիշեցրել է, որ այս նախագիծը շահագործման է յանձնւել պատժամիջոցների առկայութեան պայմաններում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ այսօր՝ փետրւարի 25-ին շահագործման է յանձնւել Թեհրան-Հիւսիս մայրուղու առաջին հատւածը:

Շահագործման յանձնման պաշտօնական արարողութեան ժամանակ, նախագահն անդրադառնալով կատարւած հսկայական աշխատանքին յիշեցրել է, որ այս նախագիծը շահագործման է յանձնւել պատժամիջոցների առկայութեան պայմաններում. «Այս նախագիծը մենք կառուցել ենք պատժամիջոցների առկայութեան պայմաններում, եւ հպարտ ենք, որ պատժամիջոցները չեն ազդել նախագիծն աւարտին հասցնելու մեր ճանապարհաշինարարների եւ բանւորների կամքի վրայ»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ մայրուղու այս հատւածի շահագործման յանձնումը մեծ նշանակութիւն ունի յատկապէս Թեհրանի, Քարաջի եւ Ալբորզ նահանգի բնակիչների համար: Այն մի կողմից կրճատելու է Թեհրանից դէպի հիւսիս ճանապարհի երկարութիւնիւնը, միւս կողմից թեթեւացնելու է Քարաջի եւ Ալբորզ նահանգի ճանապարհների ծանրաբեռնւածութիւնն ու դրական է ազդելու օդի աղտոտւածութեան վրայ:

Նա վստահեցրել է մայրուղու այդ հատւածում երթեւեկելու համար գանձւող հարկերն ամբողջովին ուղղւելու են նախագծի երկրորդ հատւածի շինարարարկան աշխտանքներն աւարտին հասցնելու գործին:

Իր ելոյթում Հանրապետութեան նախագահն անդրադարձել է նաեւ կորոնավիրուսի համաճարակին, եւ յոյս է յայտնել, որ ժողովրդի եւ Առողջապահութեան նախարարութեան ջանքերի շնորհիւ շուտով հնարաւոր կը լինի յաղթահարել նաեւ այս ճգնաժամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։