Հա

Քաղաքական

26/02/2020 - 08:40

«Թրամփը խոստովանեց, որ Իրանն ատում է ԴԱԷՇ-ին». Զարիֆ

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Սիրիայում ԱՄՆ ներկայութիւնը պայմանաւորւած է նաւթով, իսկ Իրանն էլ ատում է ԴԱԷՇ-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Սիրիայում ԱՄՆ ներկայութիւնը պայմանաւորւած է նաւթով, իսկ Իրանն էլ ատում է ԴԱԷՇ-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Նախագահ Թրամփը խոստովանեց մի բանի մասին, որը մենք բոլորս գիտէինք. ԱՄՆ ԶՈՒ-ն Սիրիայում է նաւթի պատճառով: Նա միեւնոյն ժամանակ խոստովանեց, որ Իրանն ատում է ԴԱԷՇ-ին, եւ ընդունեց, որ Սիրիան, Ռուսաստանը եւ Իրանը կարող են պայքարել ԴԱԷՇ-ի դէմ»,- գրել է նա՝ յաւելելով. «Բայց ԱՄՆ-ը ոչ միայն չպայքարեց ԴԱԷՇ-ի դէմ, այլ, տմարդօրէն սպանեց ԴԱԷՇ-ի թիւ մէկ թշնամուն՝ գեներալ Սոլէյմանիին: Գործողութիւն, որը տօնեցին միայն Թրամփի մարիոնետները եւ ԴԱԷՇ-ը»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երէկ՝ փետրւարի 25-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը պարտութեան է մատնել «Ալ Ղաիդա»-ին, ԴԱԷՇ-ին եւ միւս ահաբեկչական խմբաւորումներին: Նա յաւելել է, որ ինչպէս ԱՄՆ-ը, այս խմբաւորումների դէմ պէտք է պայքարեն նաեւ այլ երկրներ, ներառեալ՝ Ռուսաստանը, Իրանը եւ Իրաքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։