Հա

Քաղաքական

26/02/2020 - 14:30

«Հիւանդութեան բռնկման պատճառով աշխատանքների դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է համապատասխան շտաբը». Հանրապետութեան նախագահ

Կորոնավիրուսի բռնկման հետ կապւած որեւէ քաղաքում կամ վայրում կարանտին յայտարարելու որոշում չկայ: Այս մասին այսօր՝ փետրւարի 26-ին կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ հիւանդութեան բռնկման պատճառով որոշակի սահմանափակումներ մտցնելու կամ աշխատանքների դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի բռնկման հետ կապւած որեւէ քաղաքում կամ վայրում կարանտին յայտարարելու որոշում չկայ: Այս մասին այսօր՝ փետրւարի 26-ին կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ հիւանդութեան բռնկման պատճառով որոշակի սահմանափակումներ մտցնելու կամ աշխատանքների դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահը ժողովրդին կոչ է արել ուշադրութիւն չդարձնել որեւէ քաղաքի կամ վայրի կարանտինի վերաբերեալ շրջանառւող կեղծ լուրերին. «Հիւանդութեան բռնկման պատճառով որոշակի սահմանափակումներ մտցնելու կամ աշխատանքների դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը»,- ասել է նա՝ յաւելելով. «Նման բոլոր դէպքերի պէս, որոնք երբեմն պատահում են երկրում, եւ ժողովուրդն ու կառավարութիւնը միասնաբար, համադրւած եւ ներդաշնակօրէն յաղթահարում են դրանք, կորոնավիրուսի խնդրի դէպքում եւս նոյն ձեւ կը վարւենք»:

Նշելով, որ անցեալ երկու շաբաթւայ ընթացքում դրական միջոցներ են ձեռնարկւել հիւանդութեան բռնկումը կանխելու նպատակով, նախագահը նշել է, որ հիւանդութեան յաղթահարման համար անհրաժեշտ է մասնագիտական լուրջ մօտեցում. «Հէնց այդ պատճառով էլ բոլոր լիազօրութիւնները փոխանցւել են մասնագիտական շտաբին, որը ղեկավարում է առողջապահութեան նախարարը»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին վստահեցրել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապւած բոլոր տւեալների մասին հանրութիւնը տեղեկացւում է, եւ կառավարութիւնը չի փորձում իրական թւերը թաքցնել ժողովրդից:

Հանրապետութեան նախագահը բոլորին կոչ է արել թոյլ չտալ, որ կորոնավիրուսը թշնամու ձեռքում զէնքի վերածւի:

«ԱՄՆ-ը եւ մեր թշնամիներն այս երկու տարւայ ընթացքում, պատժամիջոցների միջոցով փորձել են մեր երկրում դադարեցնել արդիւնաբերութիւնն ու տնտեսական գործունէութիւնը, որպէսզի նեղութիւն պատճառեն ժողովրդին:

Չպէտք է թոյլ տանք, որ կորոնավիրուսը զէնքի վերածւի թշնամու ձեռքում, եւ փորձի դրա միջոցով կաթւածահար դարձնել երկրի բնականոն կեանքը»,- շեշտել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։