Հա

Քաղաքական

27/02/2020 - 09:00

«Եւրոպական կողմը ցանկանում է պահպանել Միջուկային գործարքը». ԱԳՆ տեղակալ

Եւրոպական երկրները մտադիր են պահպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Այս մասին, երէկ՝ փետրւարի 26-ին Վիեննայում կայացած համաձայնագրի համատեղ յանձնաժողովի աւարտից յետոյ, լրագրողների հետ զրոյցում յայտնել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:

«alikonline.ir»- Եւրոպական երկրները մտադիր են պահպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Այս մասին, երէկ՝ փետրւարի 26-ին Վիեննայում կայացած համաձայնագրի համատեղ յանձնաժողովի աւարտից յետոյ, լրագրողների հետ զրոյցում յայտնել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Եւրոպական կողմը ցանկանում է պահպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը, եւ կարեւոր է ընդգծել, որ գործարքը դեռ ողջ է, չնայած Միացեալ Նահանգների կողմից առաւելագոյն ճնշմանը՝ ոչ միայն Իրանի, այլեւ` Եւրոպայի վրայ»,- ասել ԱԳՆ տեղակալը՝ յաւելելով. «Այո՛, Իրանը յայտարարել է Միջուկային համաձայնագրի շրջանակում պարտաւորութիւնների կրճատման հինգերորդ փուլի մասին, բայց գործարքի հաւասարակշռութիւնն ինչ-որ կերպ պահպանւել է, չնայած, ցաւօք` ոչ ցանկալի մակարդակի վրայ»:

Արաղչին նաեւ մատնանշել է գործարքին մասնակցող երկրների տարաձայնութիւնները Միջուկային համաձայնագրի շուրջ վէճերը լուծելու մեխանիզմ գործարկելու կապակցութեամբ, բայց շեշտել է, որ այս հանդիպմանն այդ հարցը չի քննարկւել:

Յիշեցնենք, որ երէկ` փետրւարի 26-ին, Վիեննայում կայացել է Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի հերթական նիստը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։