Հա

Քաղաքական

29/02/2020 - 10:40

«Առաջին անհրաժեշտութեան ապրանքները ժողովրդին կը տրամադրւի անսահման քանակով». Ռահմանի

Իրանը կարող է ապահովել սպառողական զամբիւղի առաջին  անհրաժեշտութեան ապրանքները, այդ թւում՝ իւղը, բրինձը, շաքարը եւ միսը: Այս մասին այսօր՝ փետրւարի 29-ին, մի շարք կորպորացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Ռեզա Ռահմանին:

«alikonline.ir» - Իրանը կարող է ապահովել սպառողական զամբիւղի առաջին  անհրաժեշտութեան ապրանքները, այդ թւում՝ իւղը, բրինձը, շաքարը եւ միսը: Այս մասին այսօր՝ փետրւարի 29-ին, մի շարք կորպորացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Ռեզա Ռահմանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սպառողի պահանջների բաւարարման նպատակով Ռեզա Ռահմանին նշել է, որ Իրանը Նորուզի եւ Ռամազան ամսւայ առիթով նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ մեծացրել է ապրանքների արտադրութեան ծաւալը:

Արդիւնաբերութեան նախարարը հանդիպման ընթացքում բարձր է գնահատել ժողովրդի ցուցաբերած բարձր համագորածակցութիւնը շուկայի վերահսկողութեան ապահովման գործում: Նա նշել է, որ առեւտրականների համագործակցութիւնը նպաստելու է ապրանքների ցրման եւ գների վերահսկման գործում:

Ռահմանին յստակեցրել է, որ շուկայում հնարաւոր խախտումների կանխարգելման, եւ վերահսկողութեան գործառոյթը կիրականացւի համապատասխան մարմնի կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։