Հա

Քաղաքական

29/02/2020 - 14:30

«Կորոնավիրուսի դէմ պայքարի նպատակով, բոլորը պէտք է կանգնեն կողք-կողքի». Նախագահը՝ Կատարի էմիրի հետ հեռախօսազրոյցում

Կորոնավիրուսն համաշխարհային խնդրի է վերածւել, եւ դրա դէմ պայքարի նպատակով աշխարհի բոլոր ժողովրդներն ու կառավարութիւնները պէտք է կանգնեն կողք-կողքի: Այս մասին, այսօր՝ փետրւարի 29-ին Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համադ ալ Թանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսն համաշխարհային խնդրի է վերածւել, եւ դրա դէմ պայքարի նպատակով աշխարհի բոլոր ժողովրդներն ու կառավարութիւնները պէտք է կանգնեն կողք-կողքի: Այս մասին, այսօր՝ փետրւարի 29-ին Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համադ ալ Թանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահը նշել է, որ վիրուսի դէմ պայքարի նպատակով Առողջապահութեան նախարարութիւնը յատուկ ծրագիր է մշակել, իսկ առեւտրի եւ ապրանքաշրջանառութեան ոլորտում Իրանն առողջապահական յատուկ գործառոյթներ է մշակել, որոնք գործադրում է:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ ճամբորդների տեղափոխմանը, նախագահը նշել է, որ այդ նպատակով եւս առողջապահական յատուկ գործառոյթ է մշակւել, որի գործադրմամբ երկու երկրների միջեւ չւացուցակում հնարաւոր կը լինի վերականգնել բնականոն ընթացքը:

Նշելով, որ որեւէ երկիր ապահովագրւած չէ այս հիւանդութիւնից, նախագահը նշել է, որ Իրանը բաց է այս կապակցութեամբ երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան համար:

Կատարի էմիրն էլ իր երկրի եւ ժողովրդի անունից ամբողջական եւ լիարժէք աջակցութիւն է յայտնել Իրանին՝ կորոնավիրուսի դէմ պայքարի գործում, եւ վստահութիւն է յայտնել, որ Իրանին կը յաջողւի յաղթահարել համաճարակը:

Նա նշել է, որ հիւանդութեան դէմ պայքարի գործում Կատարը չի խնայի ոչինչ՝ Իրանի աջակցելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։