Հա

Քաղաքական

01/03/2020 - 11:30

«Երկրի արտադրամասերի ներուժը մոբիլիզացւել է հիգիենայի եւ հականեխման պարագաների ապահովմանը». ԱՀԱ նախարար

«Երկրի տարբեր արտադրամասերի գործունէութիւնը նպատակաուղղւել է շուկայի անհրաժեշտ հիգիենայի եւ հականեխման պարագաների մատակարարման ապահովմանը». ԱՀԱ նախարար

«alikonline.ir» - «Երկրի տարբեր արտադրամասերի գործունէութիւնը նպատակաուղղւել է շուկայի անհրաժեշտ հիգիենայի եւ հականեխման պարագաների մատակարարման ապահովմանը»,- այս մասին Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Ռեզա Ռահմանին յայտնել է իր ղեկավարած գերատեսչութեան տեղակալների հետ հանդիպման ժամանակ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռեզա Ռահմանիի խօսքով՝ համաճարակի հետեւանքով առաջացած պաշտպանիչ պարագաների պահանջարկը բաւարարելու համար որոշ գործարաններ սկսել են աշխատել շուրջօրեայ ռեժիմով, իսկ որոշ գործարանների էլ արտադրման գծի փոփոխութեան իրականացման հնարաւորութիւն է տրւել:

Ռեզա Ռահմանիի հաւաստիացմամբ՝ երկրի տարբեր արտադրամասերի ներուժը եւ ռեսուրսները մոբիլիզացւել է համապատասխան կարիքների եւ պահանջների ապահովմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։