Հա

Քաղաքական

01/03/2020 - 12:50

Խանլարեան. «Իրանում հայերի շրջանում կորոնավիրուսով վարակւելու դէպքեր չկան»

Իրանի մեջլիսում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղւած միջոցառումների եւ իրանահայութեան վիճակի մասին։

«alikonline.ir» - Իրանի մեջլիսում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղւած միջոցառումների եւ իրանահայութեան վիճակի մասին։

Իրանի մեջլիսում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում վստահեցրեց, որ թէեւ կորոնավիրուսի վարակն Իրանում շատ արագ է տարածւում, սակայն Իրանի հայերի շրջանում կորոնավիրուսով վարակւածներ չկան։

Իրանահայ պատգամաւորն ասաց, որ կորոնավիրուսի վտանգով պայմանաւորւած, երկրում չեն գործում նաեւ հայկական դպրոցները։

«Այս պահին Թեհրանի 12 եւ Թաւրիզի 2 հայկական դպրոցները չեն գործում։ Հրահանգւած է աշակերտներին բժշկական դիմակներ ու ձեռնոցներ բաժանել, իրականացնում ենք նաեւ այլ կանխարգելիչ միջոցառումներ»,- ասաց Խանլարեանը։

Պատգամաւորի խօսքով, հանրութեան շրջանում թէեւ որոշակի խուճապ կայ, սակայն Իրանը կորոնավիրուսի հետ կապւած իրավիճակին աւելի հանգիստ է վերաբերւում, քան մնացած երկրները։

«Իրանն աւելի սառնասրտօրէն է մօտենում այս հարցին, չնայած նրան, որ մեջլիսի պատգամաւորներից էլ են վարակւել կորոնավիրուսով»,- ասաց նա։

Յիշեցնենք` Չինաստանի իշխանութիւնը Ուհան քաղաքում անյայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թւականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագէտները պարզել են, որ հիւանդութեան յարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ-ն միջազգային նշանակութեան արտակարգ իրավիճակ է յայտարարել եւ հիւանդութեանը տւել COVID-2019 պաշտօնական անւանումը։

COVID-2019 վիրուսը շարունակում է տարածւել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցւեց առաջին բռնկումը, այլեւ երկրի սահմաններից դուրս: Մասնաւորապէս, հարեւան Իրանում։

Իրանի հետ ցամաքային սահմանը երկու շաբաթով փակելու մասին Հայաստանի կառավարութիւնը յայտարարեց փետրւարի 24-ին։ Օդային հաղորդակցութեան մասով եւս որոշակի սահմանափակումներ են կիրառւել, սակայն Հայաստան ժամանած Իրանի բոլոր քաղաքացիները կը կարողանան յետ վերադառնալ, իսկ Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիները` գալ Հայաստան։

Իրանի իշխանութիւնները որոշում են կայացրել ամբողջ երկրով մշակութային միջոցառումների չեղարկումը երկարաձգել մինչեւ մարտի 6-ը։

Ներկայում փակ են բոլոր ուսումնական հաստատութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։