Հա

Քաղաքական

02/03/2020 - 12:50

«Մենք յոյս չենք դնում ամերիկեան օգնութեան վրայ». ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է կորոնավիրուսի դէմ պայքարի գործում ԱՄՆ-ի՝ Իրանին օգնելու պատրաստակամութեան մասին յայտարարութեանը:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է կորոնավիրուսի դէմ պայքարի գործում ԱՄՆ-ի՝ Իրանին օգնելու պատրաստակամութեան մասին յայտարարութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կասկածում ենք ԱՄՆ-ի մտադրութիւնների անկեղծութեանը, եւ յոյս չենք դնում նրանց օգնութեան վրայ»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ այս ընթացքում բարեկամ մի շարք երկրներ պատրաստակամութիւն են յայտնել օգնելու Իրանին:

«Մենք եւս կօգնենք այլ երկրների, քանի որ սա համաշխարհային խնդիր է, որը պէտք է կարգաւորւի համատեղ ջանքերով»,- նշել է նա:

Մուսաւին անդրադարձել է նաեւ արտասահմանում աշխատող իրանական ԶԼՄ-ների գործունէութեանը, եւ նրանց յորդորել է խուճապային տրամադրութիւն չստեղծել ժողովրդի մօտ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։