Հա

Քաղաքական

04/03/2020 - 12:20

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել Նորւեգիայի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր` մարտի 4-ին հեռախօսազրոյց է ունեցել Նորւեգիայի ԱԳ նախարար Ինէ Էրիկսէն Սորեյդէի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր` մարտի 4-ին հեռախօսազրոյց է ունեցել Նորւեգիայի ԱԳ նախարար Ինէ Էրիկսէն Սորէյդէի հետ: Հաղորդում է Իրանի ռադիօ-հեռուստատեսութիւնը:

ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչւող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք պատրաստակամութիւն են յայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ յարաբերութիւններում, մասնաւորապէս՝ կորոնավիրուսի դէմ պայքարի օրակարգի շուրջ համագործակցութեան ներուժի լիարժէք իրացման ուղղութեամբ:

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հեռախօսազրոյցի ժամանակ իր գործընկերոջը ներկայացրել է կորոնավիրուսի դէմ պայքարի գործում Իրանի նախաձեռնած գործողութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։