Հա

Քաղաքական

04/03/2020 - 13:40

Հանրապետութեան նախագահ. «Յեղափոխութեան առաջին օրերի համեմատ անտառային ծառերի ընդհանուր քանակը 16.5 անգամ աւելացել է»

Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 4-ին, Սաադ Աբադ պալատի շրջակայ այգում բերքատու ծառ է տնկել:

«alikonline.ir» - Ծառատնկութեան օրւայ եւ բնական պաշարների շաբաթւայ առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 4-ին, Սաադ Աբադ պալատի շրջակայ այգում բերքատու ծառ է տնկել:

Միջոցառման ընթացքում դոկտ. Հասան Ռոհանին կարեւորել է կանաչ տարածքների պահպանումը՝ յատուկ ընդգծելով, որ կանաչապատ ծածկոյթի պահպանումը պէտք է արմատաւորւի հանրային մշակոյթում:

Նշենք, որ այսօր Հանրապետութեան նախագահը նաեւ մասնակցել է Թեհրանի շրջակայ միջավայրերում 1290 հեկտար կանաչ գօտու նախագծի շահագործման յանձման միջոցառմանը:

Միջոցառման ժամանակ նախագահ Ռոհանին կարեւորել է կանաչ տարածքների ընդլայման նշանակութեան ծրագրերի արդիւնաւէտ իրականացումը եւ համապատասխան մարմիններին յանձնարարել է քայլեր ձեռնարկել, երկրի կանաչապատ տարածքների ընդլայման ուղղութեամբ:

Դոկտ. Հասան Ռոհանիին միջոցառման իր ելոյթի ժամանակ հաւաստիացրել է, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման պայմաններում բոլորն էլ առաւել քան երբեւէ գիտակցում են առողջութեան պահպանման առաջնային կարեւորութիւնը:

Դոկտ. Ռոհանին շարունակելով իր խօսքը նկատել է, որ բուսականութեան զարգացումը նաեւ ապահովում է մարդու կենսունակութեանը եւ ամրապնդում առողջութիւնը:

Դոկտ. Հասան Ռոհանին իր խօսքերում նշել է, որ յեղափոխութեան առաջին օրերի համեմատ անտառային ծառերի ընդհանուր քանակը 16.5 անգամ աւելացել է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։