«Կորոնավիրուսի համաճարակի ճգնաժամը եւ դրա հետեւանքները չի սահմանափափւում միայն առողջապահական համակարգում»: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի ասւած է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիի հրապարակած նոտայում:
«alikonline.ir» - «Կորոնավիրուսի համաճարակի ճգնաժամը եւ դրա հետեւանքները չի սահմանափափւում միայն առողջապահական համակարգում»: Այս մասին ըստ` ԻՌՆԱ-ի ասւած է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիի հրապարակած նոտայում:
Կառավարութեան խօսնակը իր գրութեան մէջ նշել է, որ կորոնավիրուսի հետեւանքները ազդել են մարդկային կեանքի տարբեր ոլորներին, այդ թւում` տնտեսական, հասարակական, եւ մշակութային: Նա չի բացառել այդ գործօնի ազդեցութիւնը ներքին եւ արտաքին քաղաքական հիմնադրոյթների վրայ:
Ալի Ռաբիի խօսքով՝ անհրաժեշտ է իրականացնել կորոնավիրուսի համաճարակի տարածման եւ յաղթահարման գործողութիւնների համընդհանուր պլան:
Այդ առիթով, նա խոստացել է աւելի ուշ հրապարակել Իրանի եւ միջազգային հանրութեան համար նախատեսւած կորոնավիրուսի յաղթահարման յետճգնաժամային գործողութիւնների տեսութեան պլանը:
Ըստ Ալի Ռաբիի՝ համաճարակի յաղթահարման պայքարը չպէտք է սահմանափակւի միայն առողջապահական ոլորտի շրջանակում, այլ, կորոնավիրուսի մեկուսացման, եւ հետեւանքների յաղթահարման շուրջ մոբիլիզացնւելը, նա համարել է՝ օրւայ հրամայական:
«Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծւած վարակման վախը յետճգնաժամային ժամանակաշրջանում, նոյնպէս կունենայ իր բացասական ազդեցութիւնը», գրել է նա, աւելացնելով, որ դրա յաղթահարման, ինչպէս նաեւ հասարկութեան մէջ վստահութեան մթնոլորտի վերականգման համար հարկաւոր է իրականացնել համապատասխան գործողութիւններ:
Ալի Ռաբիին նշել է, որ վստահութեան մթնոլորտի վերականգման հիմնարար գործողութիւնները պէտք է՝ նպաստի կառավարութիւն-հասարակութիւն, մարդ-հասարակութիւն եւ մարդկային յարաբերութիւնների համընդհանուր զարգացմանը:
Անդադառնալով երկրների զարգացման գործընթացին, կառավարութեան խօսնակը առանցքային է համարել հասարակական սեկտորի ներգրաւածութեան, ինչպէս նաեւ վստահութեան մթնոլորտի պահպանման անհրաժեշտութիւնը, որի վերականգման համար, ըստ նրա՝ անհրաժեշտ է անել ամէն ինչ:
Ալի Ռաբիին՝ կորոնավիրուսի դէմ պայքարի գործում, բարձր է գնահատել հասարակական կազմակերպութիւնների դերակատարութեան ազդեցութիւնը, որոնք էլ իր դիտարկմամբ պէտք է զբաղւեն առոռջ ապրելակերպի շուրջ իրականացւող քարոզչական գործողութիւններով:
Կառավարութեան խօսնակը իր կորոնավիրուսի յաղթահարման թեմայով գրութեան մէջ, նաեւ առանցքային է համարել՝ առողջ եւ կառուցողական քննադատութեան իրականացման, միջազգային տարբեր ոլորտների համագործակցութեան զարգացման, եւ կառավարութեան կողմից իրականացւած էլեկտրոնային ծառայութիւնների մատուցման հասանելիութեան ապահովման հարցերը: