Հա

Քաղաքական

09/03/2020 - 13:50

«Կորոնավիրուսի դէմ պայքարի շտապը պէտք է ունենայ համապատասխան իրաւասութիւններ». Ալի Լարիջանի

Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր՝ մարտի 9-ին, Իսլ. խորհրդարանում մի խումբ պատգամաւոների եւ առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքիի հետ ունեցած համատեղ հանդիպման ժամանակ քննարկել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման, եւ դրա յաղթահարման շրջանակում իրականացւած գործողութիւնները:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր՝ մարտի 9-ին, Իսլ. խորհրդարանում մի խումբ պատգամաւոների եւ առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքիի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման, եւ դրա յաղթահարման շրջանակում իրականացւած գործողութիւնները: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա իր ելոյթի ընթացքում նշել է, որ կորոնավիրուսի հարցը երկրում լայն տարածում է գտել ինչի հետեւանքով ստեղծւել է արտակարգ իրավիճակ:

Ալի Լարիջանի խօսքով՝ կորոնավիրուսի յաղթահարման շտաբի գործողութիւնների արդիւնաւէտութեան բարձրացման համար անհրաժեշտ է, այդ կառոյցին տալ համապատասխան իրաւասութիւններ, որի իրականացման նպատակով ազգային անվտանգութեան խորհրդի նիստում որոշւել է ամբողջ համակարգին տալ այդ շտաբի որոշումների հաստատմանը հետեւելու կարգը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։