Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր՝ մարտի 10-ին, նամակ է յղել միջազգային տարբեր խորհրդարանական եւ միջխորհրդարանական կազմակերպութիւնների ղեկավարներին, որտեղ կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման, մասնաւորապէս առողջապահական ոլորտի սահմանափակումների չեղարկման ուղղութեամբ:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր՝ մարտի 10-ին, նամակ է յղել միջազգային տարբեր խորհրդարանական եւ միջխորհրդարանական կազմակերպութիւնների ղեկավարներին, որտեղ կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման, մասնաւորապէս առողջապահական ոլորտի սահմանափակումների չեղարկման ուղղութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Խորհրդարանի նախագահը ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը համարել է միջազգային նորմերի խախտում եւ յստակեցրել, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկման պայմաններում սահմանւած պատժամիջոցները խաթարում է երկրում դեղերի եւ բուժման անհրաժեշտ միջոցների հասանելիութիւնը:
«Այս օրերին, երբ Իրանը եւ աշխարհի տարբեր երկրները պայքարում են մարդկութեան լուրջ սպառնալիք համարւող՝ կորոնավիրուսի յաղթահարման դէմ, ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցները շարունակում են ուժի մէջ մնալ»,- նկատել է դոկտ. Լարիջանին եւ յստակեցրել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատժամիջոցների չեղարկման համար:
Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահը, նաեւ նկատել է, որ կորոնավիրուսի յաղթահարման համար հարկաւոր է խորացնել ազգային, տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ինիստիտուտների համագործակցութեան շրջանակները:
Ալի Լարիջանիի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցութիւնը, միայն չի սահմափակւում իրանով, այլ բացասաբար ազդում է, կորոնավիրուսի մեկուսացման համաշխարհային ներդումային միջավայի ջանքերի արդիւնաւէտութեան բարձրացմանը:
Նա միջազգային խորհրդարանական կազմակերպութիւններին, այդ թւում՝ Միջխորհրդարանական միութեան, Ասիայի միջխորհրդարանական միութեան եւ իսլամական երկրների խորհրդարանների ղեկավարներին կոչ է արել լրջօրէն վերաբերւել դաժան պատժամիջոցների ռեժիմի վերացնելմանը: