Հա

Քաղաքական

11/03/2020 - 12:50

«Կառավարութիւնը եւ բոլոր պաշտօնեաները ներգրաււած են կորոնավիրուսի դէմ պայքարում». Հանրապետութեան նախագահ

Կառավարութիւնը եւ բոլոր պաշտօնեաները ներգրաււած են կորոնավիրուսի դէմ պայքարում: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կառավարութիւնը եւ բոլոր պաշտօնեաները ներգրաււած են կորոնավիրուսի դէմ պայքարում: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահը նշել է, թէ ոմանց թւում է, որ միայն Առողջապահութեան նախարարութիւնն է ներգրաււած համաճարակի դէմ պայքարի գործում, եւ դժգոհում են՝ նշելով, որ այդ պայքարում պէտք է ներգրաււեն բոլոր նախարարները եւ ողջ երկիրը:

«Կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբում ներգրաււած է ողջ կառավարութիւնը: Կառավարութեան մի մասը ներգրաււած է ժողովրդի առօրեայ կեանքի հոգսերը ապահովելու գործում, մի մասը, Առաղջապահութեան նախարարութեան գլխաւորութեամբ պայքարում է համաճարակի դէմ, իսկ միւս մասն էլ ապահովում է թիկունքը»,- ասել է նախագահը:

Նա նշել է, որ համաճարակի դէմ պայքարը ենթադրում է բոլորի համագործակցութիւնը, եւ ժողովուրդը պէտք է լիարժէք համագործակցութիւն ցուցաբերի, որպէսզի հնարաւոր լինի կանխել համաճարակի տարածումը:

Նախագահը կարեւորել է վիրուսի տարածման շղթայի ընդհատումը, եւ բոլորին կոչ է արել խուսափել քաղաքային, միջքաղաքային եւ միջնահանգային անյարգի երթեւեկութիւնից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։