Հա

Քաղաքական

16/03/2020 - 08:00

Կառավարութիւնը քննարկել է COVID-19-ի յաղթահարման տարբեր սցենարները

Երէկ` մարտի 15-ին գումարւեց ԻԻՀ կառավարութեան նիստը, որի ժամանակ Հանրապետութեան նախագահը կարեւորել է կորոնավիրուսի յաղթահարման շուրջ երկրի տարբեր ուժերի եւ կառոյցների մոբիլիզացման անհրաժեշտութեան մասին։

«alikonline.ir» - Երէկ` մարտի 15-ին գումարւեց ԻԻՀ կառավարութեան նիստը, որի ժամանակ Հանրապետութեան նախագահը կարեւորել է կորոնավիրուսի յաղթահարման շուրջ երկրի տարբեր ուժերի եւ կառոյցների մոբիլիզացման անհրաժեշտութիւնը։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով կարանտինի սահմանմանը նշել է, որ երկրում կարանտինի ռեժիմ չի սահմանւելու։

Նա միաժամանակ ժողովրդին յորդորել է չտրւել, այդ կապակցութեամբ շրջանառւող ապատեղեկատւութեանը։

Նիստի ժամանակ, նաեւ քննարկւել է երկրում կորոնավիրուսի հետեւանքով տուժած հասարակութեան խոցելի խաւին համապատասխան տնտեսական օժանդակութեան ցուցաբերման պլանները։

Կառավարութեան կազմը COVID-19-ի յաղթահարման շրջանակում վերանայել է երկրում հեռակայ աշխատելու օրէնքների մեխանիզմը, որն էլ իր հերթին կը սահմանափակի քաղաքային երթեւեկութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։