Հա

Քաղաքական

16/03/2020 - 13:10

«Ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն». Հանրապետութեան նախագահ

«Կորոնավիրուսի հետեւանքով կասեցւած դասընթացների բացը լրացնելու նպատակով ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն», այս մասին այսօր մարտի 16-ին կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ յայտնել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին։ 

«alikonline.ir» - «Կորոնավիրուսի հետեւանքով կասեցւած դասընթացների բացը լրացնելու նպատակով ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն», այս մասին այսօր` մարտի 16-ին, կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ յայտնել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին։ 

Երկրի Նախագահը կարեւորել է լրացուցիչ ուսումնական դասընթացների եւ ծրագրերի անցկացման անհրաժեշտութիւնը, միեւնոյն ժամանակ յստակեցրել. «նոր ուսումնական տարին կը մեկնարկի հէնց մեհրի 1-ից, եւ դրա շուրջ փոփոխութիւններ չի իրականացւի»։ 

Հանրապետութեան նախագահը նիստի ժամանակ շեշտել է կորոնավիրուսի դէմ պայքարի գործում տարբեր կառոյցների համագործակցութեան ողջ ներուժի իրացման, այդ թւում՝ ռադիօ-հեռուստաընկերութեան, հեռուստատեսութեան, սոցիալական մեդիաների եւ ԶԼՄ-ների միջեւ բազմակողմ յարաբերութիւնների ծաւալների ընդլայնման անհրաժեշտութեան մասին:

Դոկտ. Հասան Ռոհանին կոչ է արել բոլոր թերթերին, ԶԼՄ-ներին եւ սոցիալ մեդիաների օգտատէրերին համախմբւել, եւ ժողովրդին իրազեկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցների համապատասխան տեղեկութիւններով։ 

Նա ժողովրդին յորդորել է մնալ տանը, եւ վերջում նշել, է որ կորոնավիրուսի պայքարի ազգային շտաբի յաջորդ նիստը կը կայանայ շաբաթ օրը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։