Հա

Քաղաքական

17/03/2020 - 10:30

Շահագործման յանձնւեց Հեմաթ-Քարաջ մայրուղու երկրորդ եւ երրորդ հատւածները

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ շահագործման է յանձնւել Հեմաթ-Քարաջ մայրուղու երկրորդ եւ երրորդ 9.5 կմ-անոց հատւածները:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ այսօր՝ մարտի 17-ին, շահագործման է յանձնւել Հեմաթ-Քարաջ մայրուղու երկրորդ եւ երրորդ 9.5 կմ-անոց հատւածները:

Շահագործման յանձման արարողութեանը, դոկտ. Հասան Ռոհանին ընկերակցում էին՝ Նախագահի գրասենեակի ղեկավար Մահմուդ Վաէզին, տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամին եւ Ալբորզ նահանգի քաղաքապետ Ազիզօլլահ Շահբազին։

Նշենք, որ կառուցւած մայրուղու ընդհանուր երկարութիւնը կազմում է 14.5 կիլոմետր, այն թեթեւացնելու է Քարաջի եւ Ալբորզ նահանգի ճանապարհների ծանրաբեռնւածութիւնն ու դրական է ազդելու օդի աղտոտւածութեան վրայ:

Մայրուղու այս հատւածի շահագործման յանձնումը մեծ նշանակութիւն ունի յատկապէս Թեհրանի, Քարաջի եւ Ալբորզ նահանգի բնակիչների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։