Print this page
18/03/2020 - 08:40

Իրանում կորոնավիրուսի տարածման ֆոնին` ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի դէմ

Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման ֆոնին` ԱՄՆ-ն կրկին անմարդկային պատժանիջոցներ է սահմանել իրանցի իրական եւ ոչ իրական անձանց դէմ։

«alikonline.ir» - Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման ֆոնին` ԱՄՆ-ն կրկին անմարդկային պատժանիջոցներ է սահմանել իրանցի իրական եւ ոչ իրական անձանց դէմ։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Այդ կապակցութեամբ, ԱՄՆ առեւտրի նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել, որտեղ ասւած է թէ իբր Պակիստանի չպաշտպանւած միջուկային եւ հրթիռային ծրագրերին եւ ռուսական ռազմական արդիականացման ծրագրերին օժանդակութիւն ցուցաբերման համար, այդ նախարարութեան սեւ ցուցակում է ընդգրկել մի քանի ընկերութիւններ եւ անձինք, այդ թւում՝ հինգ իրանցի միջուկագէտ-գիտնականների։

Նշենք, որ ԱՄՆ-ն շարունակում է անմարդկային պատժամիջոցներ կիրառել Իրանի դէմ, այն բանից յետոյ երբ Իրանը բազմիցս յայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, այդ թւում բժշկական, դեղագործական եւ լաբորատոր սարքերի շուրջ իրականացւող սահմանափակումները խոչընդոտ են կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում։ 

Յարակից լուրեր