Հա

Քաղաքական

18/03/2020 - 09:00

«Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից Իրանի տարբեր արտադրամասերի ղեկավարներ համախմբւեցին դրա պայքարի շուրջ». Էսհաղ Ջահանգիրի

«Արտադրամասերը, եւ կառավարութիւնը Նոռուզի օրերին շարունակելու են աշխատել», այս մասին երէկ՝ մարտի 17-ին շուկայի համակարգման հարցերի խորհրդի նիստի ժամանակ յայտարարել է Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ 

«alikonline.ir» - «Արտադրամասերը, եւ կառավարութիւնը Նոռուզի օրերին շարունակելու են աշխատել», այս մասին երէկ՝ մարտի 17-ին, շուկայի համակարգման հարցերի խորհրդի նիստի ժամանակ յայտարարել է Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Հաղորդում է ՒՌՆԱ-ն:

Նախագահի առաջին տեղակալը բարձր է գնահատել շուկայում ժողովրդի առաջնային օգտագործման արտադրանքների ծաւալների առկայութեան փաստը, եւ դրա ապահովման շրջանակում համապատասխան մարմինների գործունէութիւնը։

Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման առաջին իսկ օրերից երկրի տարբեր բաժինների ղեկավարները եւ մենեջերները իրենց ուժերը մոբիլիզացրին ժողովրդի պահանջների ապահովման շրջանակում։

Նա յստակեցրել է, որ այդ համատեքստում երկրի տարբեր արդիւնաբերական ձեռնարկութիւններն իրենց արտադրանքների թողարկման ծաւալները բարձրացրին։ 

Էսհաղ Ջահանգիրին անդրադառնալով կորոնավիրուսով պայմանաւորւած արտադրանքների պահանջարկի կտրուկ աճին, եւ աշխարհում տիրող ճգնաժամին վստահեցրել է, որ Իրանում պարենային ապրանքների պակաս, եւ առհասարակ գոյքերի պակաս չկայ։

Նա նշել է, որ վառավարութիւնը Նոռուզի օրերին շարունակելու  է աշխատել ժողովրդի կարիքները հոգալու ուղղութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։