Հա

Քաղաքական

18/03/2020 - 12:00

Դոկտ. Ալի Լարիջանին բարձր է գնահատել բանկային ոլորտի աշխատակիցների մատուցած ծառայութիւնները

Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր մարտի՝ 18-ին, բանկային ոլորտի համակարգող յանձնախմբի նախագահ եւ «Մելլի» բանկի տնօրէն Մոհամմադ Ռեզա Հոսէյն Զադէի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել կորոնավիրուսի բռնկման պայմաններում բանկային ոլորտի աշխատակիցների ակտիւ համագործակցութիւնը, եւ իրենց մատուցած ծառայութիւնները:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր մարտի՝ 18-ին, բանկային ոլորտի համակարգող յանձնախմբի նախագահ եւ «Մելլի» բանկի տնօրէն Մոհամմադ Ռեզա Հոսէյն Զադէի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել կորոնավիրուսի բռնկման պայմաններում բանկային ոլորտի աշխատակիցների ակտիւ համագործակցութիւնը, եւ իրենց մատուցած ծառայութիւնները։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։ 

Դոկտ. Ալի Լարիջանին ցաւակցութիւն է յայտնել կորոնավիրուսի պատճառով որոշ բանկերի աշխատակիցների մահւան կապակցութեամբ եւ կարեւորել է, այդ ոլորտի աշխատակիցների արդիւնաւէտ ներդրումը կորոնավիրուսի պայքարի գործում:

Իսլ. խորհրդարանի նախագահը անդրադառնալով առցանց բանկային ծառայութիւնների տրամադրման գործառոյթին կարեւորել է օնլայն ֆինանսական զարգացւած ծառայութիւնների մատուցման առաջնային դերը, կորոնավիրուսի մեկուսացման եւ պայքարի շրջանակում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։