Հա

Քաղաքական

26/03/2020 - 07:20

«Ուղեւորութիւններից վերադարձող անձինք կախտորոշւեն». Առողջապահութեան նախարար

Ուղեւորութիւններից վերադարձող բոլոր անձինք կը ենթարկւեն համապատասխան ախտորոշման, այս մասին երէկ` մարտի 25-ին յայտնել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին։

«alikonline.ir» - Կորոոնավիրուսի տարածման վերահսկման եւ կանխարգելման նպատակով՝ ուղեւորութիւններից վերադարձող բոլոր անձինք կը ենթարկւեն համապատասխան ախտորոշման, այս մասին երէկ` մարտի 25-ին, յայտնել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին։

Համաձայն Առողջապահութեան նախարարի՝ ճանապարհորդութիւններից վերադարձող բոլոր անձինք կը ստուգւեն, իսկ նրանց մօտ կորոնավիրուսի ախտորոշումների առկայութեան պայմաններում համապատասխան գործողութիւններ կիրականացւի։

Նա նաեւ յայտնել է, որ երկրում կորոնավիրուսի տարածմանը հակազդելու ծրագերի շրջանակում նախատեսում է նոր սահմանափակումների կիրառում, որն վերաբերւում է ուղեւորութիւնների սահմանափակմանը։

Առողջապահութեան նախարարը նշել է, որ մինչ օրս երկրում տեղաշարժման սահմանափակումներ չկային, թէպէտ իշխանութիւնները բազմիցս կոչ են արել խուսափել ոչ պարտադիր ուղեւորութիւններից եւ փողոց դուրս գալուց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։