Հա

Քաղաքական

26/03/2020 - 08:00

«Պոմպէոն ԱՄՆ պետքարտուղար է թէ՞ ատելութեան խօսքի ապահովման հարցերով նախարար». Զարիֆ

«Պոմպէոն ԱՄՆ պետքարտուղար է թէ ատելութեան խօսքի ապահովման նախարար», այս մասին այսօր մարտի 26-ի` առաւօտեան իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Պոմպէոն ԱՄՆ պետքարտուղար է թէ ատելութեան խօսքի ապահովման նախարար», այս մասին այսօր մարտի 26-ի` առաւօտեան իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

ԱԳ նախարարը իր Tweet-ում անդրադարձել է կորոնավիրուսի բռնկման պայմաններում ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ իրականացւող անմարդկային, առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը, ինչպէս նաեւ հակաիրանական պատժամիջոցների պահպանմանը:

Նա յստակեցրել է, որ ատելութեան խօսքի ջադագով` Մայք Պոմպէոյին անգամ պանդեմիայի բռնկման փաստը չի խանգարում զբաղւել Իրանի դէմ երրորդ կարգի պրոպագանդայի տարածման գործողութիւններով:

ԱԳ նախարարը հաւաստիացրել է, որ հակառակ Մայք Պոմպէոյի ջանքերի նրան, այդպէս էլ չի յաջողւի թաքցնել ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ իրականացւող մարդկային եւ տնտեսական ահաբեկչութեան, ինչպէս նաեւ COVID-19-ի համաշխարհային պանդեմիայի յաղթահարման խոչընդոտման գործողութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։