Հա

Քաղաքական

26/03/2020 - 15:20

Կորոնավիրուսի դէմ պայքարի նպատակով. մարտի 27-ից ապրիլի 3-ը կիրականացւի սոցիալական հեռաւորութեան ծրագիր

Կորոնավիրուսի դէմ պայքարի նպատակով մարտի 27-ից ապրիլի 3-ը կիրականացւի սոցիալական հեռաւորութեան ծրագիր։

«alikonline.ir» - Կորոնավիրուսի տարածման շղթան ընդհատելու նպատակով մարտի 27-ից ապրիլի 3-ը կիրականացւի սոցիալական հեռաւորութեան ծրագիր: Այս մասին յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հասարակական- իրաւապահական կոմիտէն: 

Ըստ ծրագրի` իւրաքանչիւր քաղաք մուտք կարող են գործել եւ քաղաքում երթեւեկել միայն տւեալ քաղաքի բնակիչները: 

Այն քաղաքացիները, որոնք գտնւում են քաղաքում որտեղ չեն բնակւում կարող են տեղափոխել իրենց բնակութեան վայրերը:

Մինչ ծրագրի աւարտը չեն աշխատելու դպրոցները ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները:

Փակ են լինելու նաեւ հանրային զւարճանքի կենտրոնները, այդ թւում` զբօսայգիները:

Արգելւելու են հանրային բոլոր միջոցառումները:

Անհրաժեշտութեան դէպքում, ծրագիրը կարող է երկարաձգւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։