Հա

Քաղաքական

30/03/2020 - 08:30

«Մեծ աշխատանք է իրականացւում կորոնավիրուսի յայտնաբերմանն ուղղւած հետազօտական նախագծի շրջանակում». Այաթ. Ալի Խամենէի 

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի պաշտօնական գրասենեակը երէկ՝ մարտի 29-ին հրապարակել է յեղափոխութեան առաջնորդի կողմից Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքիի զեկոյցի կապակցութեամբ ուղղւած պատասխան նամակը։

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի պաշտօնական գրասենեակը երէկ՝ մարտի 29-ին, հրապարակել է յեղափոխութեան առաջնորդի կողմից Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքիի զեկոյցի կապակցութեամբ ուղղւած պատասխան նամակը։

Նամակում մասնաւորապէս ասւած է, որ յեղափոխութեան առաջնորդը բարձր է գնահատում առողջապահական ոլորտի աշխատակիցների, ինչպէս նաեւ երկրում իրականացւող կորոնավիրուսի դէմ պայքարի աշխատանքները։

Այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, նաեւ անդրադարձել է Իրանում կորոնավիրուսի յայտնաբերման հետազօտական նախագծի իրականացման կարեւորութեանը, որին իրենց աջակցութիւնն են ցուցաբերել «Բասիջ»-ի ուժերը, ինչպէս նաեւ մեծ թւով կամաւորները։

Յեղափոխութեան առաջնորդը յոյս է յայտնել, որ այդ ամէնը կը նպաստի հիւանդութեան մեկուսացմանը։ 

Նա նաեւ յստակեցրել է, որ անհրաժեշտ է նոյն թափով շարունակել կորոնավիրուսի տարածման կանխարգելումն ապահովող աշխատանքների արդիւնաւէտ ընթացքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։